Էլեկտրաէներգիայի սակագները վերանայվեցին
Դեկտեմբերի 29-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է կայացրել վերանայել բաժանորդներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը հաջորդ տարվա փետրվարի 1-ից։ Հանձնաժողովի նիստի ընթացքում բարձրաձայնած փաստարկների համաձայն` էներգահամակարգում ֆինանսական բաց կա, որը լրացնելու համար ուսումնասիրվել եւ վերլուծվել են են համակարգի բոլոր օղակների ծախսերը։ Սակագնի բարձրացման վրա ազդել են մի շարք գործոններ՝ ատոմային էլեկտրակայանի երկարաժամկետ կանգառը, փոխարժեքի տատանումը և այլ գործոններ։
ՀԾԿՀ նիստի ընթացքում որոշում կայացվեց սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի միջին կշռված սակագինը բարձրացնել 2,27 դրամ/կՎտ/ժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։ Միևնույն ժամանակ, որպեսզի այս թանկացումը բնակիչ բաժանորդների վրա զգալի բեռ չդառնա, հանձնաժողովն առաջարկեց սոցիալապես անապահով ընտանիքների և ամսական մինչև 400 կՎտ/ժ սպառում ունեցող բնակիչ-բաժանորդների համար գործող սակագները թողնել անփոփոխ, իսկ մնացած սպառողների համար բարձրացնել 3 դրամով։
Նիստի ընթացքում նշվեցին նաեւ դրական գործոնները, որոնք ազդել են սակագնի վրա, ինչպես, օրինակ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մասով առկա էական տնտեսումը, որը մոտ 11 մլրդ դրամ է կազմում։ Մասնավորապես, ՀԷՑ-ի ընթացիկ ծախսերը կրճատվել են կորուստների (11,03%-ից 7,5%, 8,5 մլրդ դրամի տնտեսում), աշխատավարձի ֆոնդի (1 մլրդ դրամի տնտեսում) և շահագործման այլ ծախսերի (1 մլրդ դրամի տնտեսում) նվազեցման արդյունքում։ Այլ կերպ ասած, եթե միայն հաշվի առնվեին ՀԷՑ-ով պայմանավորված գործոնները, սակագինը կարող էր նվազել 2,3 դրամով (ներառյալ ԱԱՀ-ն)։
Ընկերության այս արդյունքները հնարավոր է եղել գրանցել նաեւ Ընկերության ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում։ Ի դեպ, ՀԷՑ-ը, չնայած համավարակին ու պատերազմական իրավիճակին, այս տարի շարունակել է 10-ամյա 726 մլն դոլար արժողության ներդրումային ծրագրի իրականացման գործընթացն աննախադեպ՝ 92 մլն դոլարի չափով։ Ծրագրի նպատակն է էլեկտրաէներգիայի կորուստների, ընթացիկ ծախսերի հետագա նվազեցումը և մատակարարվող ծառայությունների, սպասարկման որակի բարելավումը։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան