ՌԴ քաղաքացիություն տրամադրելու մասին
«Իրավունք» թերթը նոյեմբերի 17-ին գրել էր, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, ըստ որի՝ հնարավոր է ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն՝ պահպանելով հայկական անձնագիրը։
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նոր ու շատ կարևոր օրենք է ստորագրել՝ պարզեցնելով Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու կարգը: Համապատասխան փաստաթուղթը ներկայացվել է իրավական տեղեկատվության պաշտոնական համացանցային հարթակում»,- գրել էր թերթը։
Իրականում, սակայն, Վլադիմիր Պուտինը Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ այդպիսի օրենք չի ստորագրել։ Եվ թերթի նշած իրավական հարթակում այս մասին որևէ տեղեկություն չկա։
«Իրավունքի» հոդվածը, ամենայն հավանականությամբ, այս տարվա ապրիլի 24-ին Պուտինի ստորագրած օրենքի փոփոխության մասին է, որը հնարավորություն է տալիս հետխորհրդային մի շարք երկրների՝ Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիներին առավել պարզեցված ընթացակարգով ստանալ ՌԴ քաղաքացիություն։ Սակայն այս օրենքը չի տարածվում Հայաստանի քաղաքացիների վրա։
Ի դեպ, «Իրավունքի» հոդվածը Rusarminfo լրատվական գործակալության ապրիլյան հոդվածի գրեթե բառացի թարգմանությունն է։
Այսպիսով, փաստենք, որ նոյեմբերի 17-ով թվագրված հոդվածը ոչ միայն ունի մի քանի ամսվա վաղեմություն, այլև որևէ կերպ չի վերաբերում Հայաստանի քաղաքացիներին։
Ավելին՝ այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան