Նիկոլ Փաշինյանը շտապ իր մոտ է հրավիրել ԳՇ պետին եւ նախարարին. Ինչ կապ կա հունվարի 11-ի այցի հետ. Hraparak.am
«Hraparak.am»-ը գրել է. «Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին եւ պաշտպանության նախարարին։ Մեր լրագրողը նրանց ավտոմեքնաները տեսել է Պռոշյանի կառավարական ամառանոցի մոտ։
Հրավերը կարող է պայմանավորված լինել հունվարի 11-ին Մոսկվա այցով, որտեղ Փաշինյանը՝ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ հանդիպելու է Իլհամ Ալիեւի հետ։
Բայց այսպես հապճեպ «դաչաներ» հրավիրելու փաստը կարող է պայմանավորված լինել նաեւ երեկ երեկոյան հրապարակված Վազգեն Մանուկյանի նամակով, որով նա դիմել էր Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին եւ Զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին։
Նամակում Մանուկյանը մտահոգություն էր հայտնել երկրում ստեղծված «ծայրահեղ վտանգավոր իրավիճակի, խարխլված անվտանգային համակարգի» կապակցությամբ եւ շարունակվող զիջումներով ու կորուստներով՝ «պարտված վարչապետի կասկածելի և հակապետական որոշումների պատճառով»։
Եւ հունվարի 11-ին նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպմամբ պայմանավորված, հիշեցրել էր, որ նրանք «ի պաշտոնե պատասխանատվություն են կրում բոլոր ընդունված, ընդունվելիք որոշումների համար և պարտավոր են ներկայացնել իրականությունը հանրությանը եւ կանխել հակապետական որոշումների ընդունումը՝ պաշտպանելով պետության և ժողովրդի շահերը», ուստի հունվարի 9-ին՝ այսօր հանդիպում էր պահանջել Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների հետ:
Թերեւս Նիկոլ Փաշինյանը հրավիրել է նրանց, որպեսզի կանխի նման հանդիպումը եւ իրավիճակը պահի իր հսկողության տակ։ Այս պահին դեռ պաշտպանության նախարարն ու ԳՇ պետը
Ավելին՝ այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան