Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»
Հայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումները«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան
Հասարակություն

Կապանում պարկերով պահվող զինծառայողների մարմինները տեղափոխվել են համապատասխան դիահերձարաններ

Կապանի դիահերձարանում ամիսներ շարունակ անուշադրության մատնված և անմխիթար պայմաններում պահվող հայ զինծառայողների դիերը տեղափոխվել են նորմալ պայմաններին բավարարող դատաբժշկական փորձաքննության կենտրոններ։ 

Ամանորի տոնական օրերին՝հունվարի 1-ին, անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը ահազանգել էր Կապանի դիահերձարանում տիրող վիճակի մասին՝ նշելով, որ զինվորների մարմինները փտում են այնտեղ։

«Թշնամուն հանձնված տարածքներից դուրս բերված հայ զինվորների մարմինները տարել են Կապանի մորգ, պարկերով տեղավորել երկրորդ հարկի ինչ-որ սենյակում և բացել պատուհանները: Տարածքում անտանելի հոտ է տիրում, որ շենքին մոտենալ չի լինում», - ասել է Ա.Ղուկասյանը եւ դիմելով ՀՀ իշխանություններին ավելացրել. «Այդ հարցի պատասխանատո՞ւն էլ են թուրքերը, չեք կարողանո՞ւմ հետները լեզու գտնել, թե՞ դա էլ է ռուսի թեման… դուք նույնիսկ զոհերի մարմինները չեք հարգում, գոնե մի հատ ռեֆռեժեռատոր ուղակեք, որ այդ մարմինները չփտեն, մի հատ էլ խոլերա բերեք գլխներիս, ով է նման բան անում»։

Անհետ կորած զինվորի հարազատի այս աղմկոտ հայտարարությունից հետո միայն իշխանությունները սկսել են տեղից շարժվել ու դիակները Կապանի դիահերձարանից վերջապես տեղափոխվել են։

«Այս պահին Կապանում զինծառայողի դի չկա, բոլորը տեղափոխվել են համապատասխան դիահերձարաններ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Արցախյան վերջին պատերազմից հետո անհետ կորած եղբորն ու եղբորորդուն փնտրող Արսեն Ղուկասյանն էլ տեղեկացրեց՝ իրեն հայտնել են, որ հարցը երկու օրում կկարգավորվի, այդպես էլ եղել է։

«Ես գլխավոր դատաբժշկի հետ կապ եմ հաստատել, ևս մեկ անգամ խնդիրը բարձրաձայնել, հարցրել եմ՝ ինչո՞ւ է այդ վիճակը, վերջինս պատասխանեց, որ հարցը արագ կլուծեն։ Հետո իմացա, որ ամբողջ մարմինները Կապանի մորգից դուրս են բերել»,- ասաց Ղուկասյանը։

Ասել է թե՝ իրավասու մարմինները սպասում են մինչեւ դանակը կոկորդը հասնի՝ հետո միայն կոնկրետ քայլեր ձեռնարկում։

Ամիսներ շարունակ դիակները անմխիթար վիճակում մնացել են Կապանում ու սա այն դեպքում, երբ այստեղ ծնողներն իրենց զավակների մարմիններն էին փնտրում։