Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»
Հայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումները«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը չկարողացավ կյանքի կոչել հակահայկական փաստաթղթի միակ հայամետ կետը. Սահմանադրագետ

Հայերիս անբացատրելի հանդուրժողականությունը եւ փաշինյանական աջակցությունը թշնամուն

Ն. Փաշինյանի հունվարի 11-ի մոսկովյան այցի օրակարգը հերթական անգամ ընդգծում է հայկական կողմի ողբերգական եւ անտեր կարգավիճակը։

Հայկական կողմը նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարությամբ սահմանված ժամկետներում հանձնեց ինչպես այդ փաստաթղթով ՆԱԽԱՏԵՍՎԱԾ տարածքները (Աղդամ, Լաչին, Քարվաճառ), այնպես էլ՝ անգամ դրանում ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ տարածքներ (Կապանի և Գորիսի բարձունքները, Կապան - Գորիս ճանապարհի մի մասը, Շուռնուխի մի հատվածը)։

Սակայն չկարողացավ կյանքի կոչել այդ հակահայկական փաստաթղթի միակ հայամետ կետը, այն է՝ տարածքները հանձնելուն հետ միաժամանակ օպերատիվ կազմակերպել գերիների վերադարձը և անհետ կորածների ճակատագրերը պարզելուն ուղղված գործողությունները։

Անընդունելի է նաև, որ վերջին օրերին տնտեսական ապաշրջափակման շուրջ բանակցություններ սկսելու նախապայման է դիտվում ԳԵՐԻՆԵՐ ՀԱՐՑՈՎ ԷԱԿԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ, այլ ոչ թե ԲՈԼՈՐ ԳԵՐԻՆԵՐԻ ԱՆԽՏԻՐ և ԱՆՀԱՊԱՂ ՎԵՐԱԴԱՐՁԸ։

Արդյո՞ք պատերազմի ավարտից երկու ամիս անց թշնամու կողմից դեռեւս պահվող հարյուրավոր գերիներից օրինակ՝ շուրջ 50-ի վերադարձը կարող է համարվել էական առաջընթաց։ Այն դեպքում, երբ մեր եղբայրներն ու քույրերը վաղուց պետք է վերադարձած լինեին հայրենիք՝ ըստ վերոնշյալ հայտարարության։

Միաժամանակ, իրենց հարող արբանյակներով շրջանառում են թուրքերի հետ համագործակցության հետևանքով սպասվող տնտեսական օգուտների մասին հորինվածքները։

Արդյո՞ք որևէ գործարար կհամաձայնվի օգտվել Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան, կամ Երևանից Նախիջևանի միջոցով դեպի Սյունիք, կամ դեպի Իրան բացվող ճանապարհային կոմունիկացիոներից, այն դեպքում, երբ անգամ Վրաստանի ադրբեջանցիներով բնակեցված Մառնեուլիում արդեն հարձակվում են հայ վարորդների վրա, ինչի հետևանքով խորհուրդ է տրվում Բագրատեշենի փոխարեն օգտվել Բավրայի մաքսակետից։

Փոխարենը, Մեղրու տարածքով Ադրբեջանին և Թուրքիային ճանապարհի տրամադրումը՝ հանդիսանում է պանթուրքիզմի դարավոր երազանքներից մեկը, որն իրագործան շեմին է։

Հիրավի ճիշտ է Սուրբ աթոռում մեր նախկին դեսպան Միքայել Մինասյանի այն միտքը, որ հունվարի 11-ի հանդիպումը բխում է՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքայի, Նիկոլի, բայց ոչ որեւէ կերպ Հայաստանի և հայերիս շահերից։

Սահմանադրագետ Գոհար Մելոյան