Նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի կողմից ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Ավետիսյանի կողմից ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ հունվարի 12-ին, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորի ինքնությունը:
Աշտարակի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը «Երազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն է եղել, ով Երևանի բնակիչ, 65-ամյա Վարդան Մարտիրոսյան էր, իսկ Mercedes-ը , որը բախվել է իր առջևով ընթացող «Երազ»-ի հետնամասին, ինչն էլ դարձել է «Երազ»-ի կողաշրջվելու պատճառ, վարել է Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ, 22-ամյա Պարգև Բաղդասարյանը, ով ավտովթարից հետո որոշ ժամանակ անց բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Արմենիա» բժշկական կենտրոն, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Հունվարի 12-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 21 կմ հատվածում բախվել էին Mercedes և «Երազ» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Երազը» կողաշրջվել էր, վարորդն էլ տեղում մահացել էր։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ՝ Ստեփան Սուքիասյանի և Նարեկ Ավետիսյանի գլխավորությամբ։





















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան