4 անուն. Թե ով կփոխարինի Արսեն Թորոսյանին, կախված է նաև Ռուսաստանի դիրքորոշումից. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արսեն Թորոսյանի՝ նախարարի պաշտոնից հեռացվելու որոշումը դեռ չկա, սակայն համակարգում արդեն փոխարինողների անուններ են շրջանառվում։ Նախ՝ նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանի անունը, Արարատ Միրզոյանի սանիկ, «Իմ քայլի» պատգամավոր Նարեկ Զեյնալյանինը, որի նախարարական ամբիցիաները տեսանելի են տևական ժամանակ՝ նախարար-ԱԺ առողջապահության հանձնաժողով հակամարտությունը հրապարակային բնույթ ունի։
Թեկնածուների թվում է նաև Նորք-Մարաշ կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանը։ Մյուսը նախկին փոխնախարար Գագիկ Միրիջանյանն է, ով հեղափոխությունից հետո նշանակվեց Արմավիրի մարզպետ՝ ԲՀԿ-ի քվոտայով։
Հիշեցնենք, որ նրա հորը՝ ԵՊԲՀ վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանին, 2019-ին մեղադրանք էր առաջադրվել՝ կաշառքով զինծառայությունից զինակոչիկների խուսափելը կազմակերպելու գործով։ Թե նրանցից ով կնշանակվի նախարարի պաշտոնում, կախված է նաև Ռուսաստանի դիրքորոշումից, մասնավորապես՝ հրամանագրերը հրապարակվում են Հայաստանում ՌԴ դեսպանի կողմից ՌԴ հավանությունը փոխանցելուց հետո»:
Ավելին՝ այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան
Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան