Դադիվանքում շարունակելու են միջոցառումներ ու հարսանիքներ կազմակերպել. Տեր Հովհաննես
Դադիվանքում հոգևոր ծառայությունները շարունակվում են, Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ՝ հոգևորականներն այնտեղ են մնում, խմբերով հերթապահություններ են իրականացվում, գիշերները մնում են, պատարագ, ժամերգություն անցկացնում: Այս մասին այսօր Tert.am-ին փոխանցեց Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ, Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը:
Քահանան նշեց, որ դեռ արձակուրդում է, Հայաստանում է գտնվում, սակայն արձակուրդից հետո վերադառնալու է Արցախ: «Իհարկե, Դադիվանքում շարունակելու են միջոցառումներ ու հարսանիքներ կազմակերպել՝ Աստծո կամոք»:
Հիշեցնենք, որ Արցախի 7 շրջանները՝ այդ թվում Քարվաճառի տարածքը թշնամուն անցելուց հետո Դադիվանքում հայերի մուտքը միայն լինելու է ամսվա որոշ օրերի՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ:
Հիշեցնենք նաև, որ Տեր Հովհաննեսն ավելի վաղ ասել էր՝ որևէ կերպ չի ուզում ձեռք տալ եկեղեցու խաչքարերին ու տեղափոխել դրանք, նշել էր, որ դեռ հրաշքի է սպասում:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան
Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան