Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Պաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվ
Հասարակություն

Շրջադարձ՝ հայ - ռուսական հարաբերություններում

Այն, որ հայ - ռուսական հարաբերությունները նոր շրջադարձ են թևակոխում, թերևս ակնհայտ է: Փաշինյանական իշխանությունը ոչ միայն չկարողացավ որրևէ ոլորտում հաջողություն արձանագրել, այլև հայ - ռուսական հարաբերությունների վատթարացման այնպիսի աննախադեպ իրավիճակ ստեղծեց, որ ամբողջովին տապալվեց խաղաղության գործընթացը և սկսեց աղետալի պատերազմ՝ արդեն հայտնի հետևանքներով:
 
Արցախյան երկրորդ պատերազմը ցույց տվեց, թե մեր անվտանգային համակարգում որքան կարևոր է ռուսական բաղադրիչը, և չնայած այդ ամենին իշխանությունների ապաշնորհության պատճառով առ այս պահը այդ հարաբերությունները շարունակում են մնալ ոչ կայուն, սուբերեն հարաբերությունների իսպառ բացակայությամբ:
 
Ռուսաստանյան էլիտան և հայ քաղաքական դաշտը, ըստ էության, սկսել են այդ հարաբերությունների ինքնակարգավորման գործընթաց: Երեկ հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցան քաղաքական հարաբերությունների տեսանկյունից. նախ Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան կուսակցության ղեկավար Խաչիկ Ասրյանը հրապարակեց չափորոշիչներ, որոնց չհամապատասխանելու դեպքում որևէ մեկը չի կարող հավակնել ՀՀ վարչապետի պաշտոնին: Այդ չորս կետերից մեկը, ըստ էության, ամենաառանցքայիններից է՝ ՀՀ վարչապետի պաշտոնին հավակնող ցանկացած անձ նորանկախ Հայաստանի պատմության 30 տարիների ընթացքում պարտադիր պետք է հայտարարած լինի, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը միայն ու միայն պետք է լինի Հայ ազգի դարավոր բարեկամ, Հայաստանի միակ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ և այդ ողջ ընթացքում ոչ մի կապ ունեցած չլինի Հայաստանն ու Հայ ազգին որպես առարկա դիտարկող արևմուտքի հետ:
 
Ասրյանի այս հայտարարությունը անմիջապես արձագանք ստացավ ռուսական մամուլում. ժամեր անց ռուսաստանյան ալիքներից մեկը հրապարակեց հարցազրույց Խաչիկ Ասրյանի հետ, որտեղ առանցքային հայտարարություններից մեկը այդ նույն թեզն էր՝ «Հայոց արծիվներ» կուսակցության ներկայացուցիչներն իրենց ազգի ապագան տեսնում են Ռուսաստանի հետ միասնական դաշինքի կազմում:
 
Ռուսաստանը, ըստ էության, սպառելով Նիկոլ Փաշինյանի ռեժիմի հետ ստրատեգիական նորմալ հարաբերություններ հաստատելու բոլոր տեսական հնարավորությունները, ուղիղ դաշնակցային հարաբերություններ է սկսել քաղաքական դաշտի այն հատվածի հետ, ովքեր այժմ իշխանությունների հետ չեն և չեն անդամակցում 17-ի ֆորմատին: Ըստ էության, ձևավորվում է նոր, ռուսամետ դաշինք, որը իր օրհնությունն է ստացել նաև Մոսկվայում:
 
Այս առումով առաջիկայում նոր, երրորդ բևեռի ձևավորման ականատեսը կարող ենք դառնալ:
 
Հովհաննես Պետրոսյան