Սկանդալային արտահոսք գերիների հարցով
Կրեմլի՝ ուկրաինական ուղղությամբ աշխատող շրջանակներին մոտ կանգնած Տելեգրամ ալիքներից մեկը սկանդալային տեղեկություն է հրապարակել այն մասին, որ ռուսական կողմը պարբերաբար ուկրաինացի գերիներ է վերցնում Ղրիմում եւ Դոնբասում, որի նպատակը նրանց վերադարձնելու դիմաց ուկրաինական զորքերի վերատեղակայումն է շփման ներկայիս գծից, ռուսական պայմաններով:
Ուկրաինայում, մասնավորապես նախագահ Զելենսկիի շրջապատում կան անձինք, ովքեր գերիների հարցը հայտարարում են ամենակարեւորը եւ հանդես են գալիս նրանց վերադարձնելու նպատակով Ռուսաստանի պայմաններին համաձայնելու օգտին: Ըստ փորձագետների, Մոսկվան շտապում է մինչեւ ամերիկյան նոր վարչակազմի հաստատումը բարելավել իր ռազմա-քաղաքական դիրքերը Ուկրաինայում, «Մինսկի գործընթացի» շրջանակում:
Ծանո՞թ պատկեր է: Մոսկվան ու Բաքուն գերիների հարցով ակնհայտ ճնշում են գործադրում Հայաստանի վրա, այդ խնդիրը ծառայեցնելով հայկական զորքերի տեղակայման հարցերն Արցախում ու Հայաստանում վերանայելու, երկրի ներքին մթնոլորտը դեստրուկտիվ հունի մեջ պահելու, այլ խնդիրների վերաբերյալ հայկական հնարավոր պահանջները չեզոքացնելու համար:
Հայաստանից հնչող հայտարարությունները՝ թե ներկայում միակ ու ամենակարեւոր խնդիրը գերիների հարցի լուծումն է, որի մասին խոսում են իշխող ու չիշխող խմբավորումները, ցույց է տալիս, որ այդ մեթոդն աշխատում է իր ողջ ընդգրկմամբ:
Հիշեցնենք, որ ռուսական կողմը ՄԻԵԴ-ում հաստատել է Բաքվի այն պնդումները, թե Հադրութի շրջանում մոտ 6 տասնյակ գերեվարվածները ահաբեկիչներ են: Հիշեցնենք նաեւ, որ նրանք գերեվարվել էին ռուս խաղաղապահների ժամանումից հետո:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան
Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան