Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան «Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին Զրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր Կամենդատյան Սա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ Քոչարյան ՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել (տեսանյութ) Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով․ Ավետիք Չալաբյան Չի կարող խաղաղությունը կախված լինել մեկ մարդու բարի կամքից․ Ռոբերտ Քոչարյան Խաղաղ Հայաստանում գիրք նվիրելը հանցանք է. Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները. Էդմոն Մարուքյան Անցյալ տարվա առաջին 11 ամիսներին ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել 690 արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայան Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան
Սահմանադրությունը փոխելու պահանջը՝ խոչընդոտ պայմանագրի ճանապարհին. ԱՄՆ զեկույցն ու արձագանքներըԲագրատ Միկոյանի ուժեղ կշտացնող առաջարկը Ն.ՓաշինյանինՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարինԿատարի գազի արտահանման հզորության 17%-ը շարքից դուրս է եկելԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքինԱմերիկյան F-35 կործանիչն իրանական կրակի հետևանքով արտակարգ վայրէջք է կատարել․ CNNՄկրտչյանը Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հետ քննարկել է նախաձեռնությունների հնարավորությունը «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Փաշինյանն ինքը չգիտի «արհամարհել» բառի ուղղագրությունը 2025 թվականին արձանագրվել է «կանաչ» էներգետիկայի ռեկորդային աճ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄշակույթը մեր ապագայի հիմքն է, պետք է պահպանենք այն․ Աննա ԿոստանյանԱյսօր աստղագիտական գարնան սկիզբն է՝ գարնանային գիշերհավասարի օրըԴոնալդ Թրամփը բացատրել է, թե դաշնակիցներին ինչու չի տեղեկացրել Իրանում գործողության մասինՀրդեհ՝ Շերամի փողոցում. դեպքի վայր է մեկել 4 մարտական հաշվարկԵթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՉեմ ուզում, որ մեզ ծափ տան. ուզում եմ՝ չկորցնենք մեր ազգային ինքնասիրությունը. Էդմոն ՄարուքյանԿորոտան առաջին ամպրոպները․ Գագիկ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակելՄա՞րդ եք բերում հայ ժողովրդի վրա, Ալիևո՞վ եք սպառնում․ ԹաթոյանԱզգային ժողովի քաղաքական մեծամասնությունը ենթարկվում է մեկ մարդու թելադրանքին․ Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

Ազերիները Վահագն Հովակիմյանին թաղել են որպես հերոսի

Forrights.am-ը գրում է.

Որ պատերազմը սկսվեց, 20-ամյա Վահագն Հովակիմյանը 1 տարի երեք ամսվա ժամկետային զինծառայող էր: Այդ ընթացքում մեկ անգամ էր տուն գնացել՝ անցյալ գարնանը: Իսկ սեպտեմբերի 17-ին ծնողները նրան տեսան վերջին անգամ՝ Մատաղիսի զորամասում: Համավարակի պատճառով այցելություններն արգելված էին: Հայրը՝ Հրաչյան , որ Ռուսաստանից էր եկել ու վաղուց որդուն չէր տեսել, մի կերպ համոզել էր հրամանատարին, որ թույլ տա մի քանի ժամով տեսակցել որդուն: Դա նրանց վերջին հանդիպումը եղավ, ու հետո արդեն ընտանիքը հաճախ է հիշում այդ օրը:

Մատաղիսը Վահագի համար ճակատագրական տեղ էր, որտեղ նա ձգտում էր ու հասավ, չնայած մի անտեսանելի ձեռք, կարծես, անընդհատ հետ քաշեր նրան: Զորակոչի ժամանակ առողջական խնդիրների պատճառով ուզում էին տարկետում տալ, բայց Վահագը մտավ զինկոմի մոտ ու հրաժարվեց տարկետման իրավունքից: Երևանում էլ, վիճակահանության ժամանակ թուղթը ձեռքից արկղն ընկավ: Կարող էր ուրիշ թուղթ վերցնել, բայց նա կրկին նույնը հանեց՝ իր թուղթը, վրան սևով՝ Մատաղիս: Ծնողները պատմում են, որ սկզբում տխրել էր, քանի որ ամենադաժան բարքերով զորամասերից մեկն էր Մատաղիսը: Բայց հետո նույնիսկ հպարտանում էր Վահագը, որ ինքը Մատաղիսի դիրքը պահող զինվոր է: «Մատաղիսի դիրքը պահելը պատիվ է», — ասել է նա:

Մնացին մենակ՝ ձորի բերանին

Սեպտեմբերի 27-ին, առավոտյան 7.20 տնեցիները բացում են «ֆեյսբուքը» ու տեսնում՝ լայնածավալ հարձակում Արցախի վրա: Առաջին հարվածը՝ Թալիշ-Մատաղիս ուղղությամբ, նրանք վերցրեցին իրենց վրա: Հանկարծակի դիվերսիոն հարձակում եղավ Մատաղիսի դիրքի վրա: Թուրքը մտավ դիրք, մտավ խրամատ, մտավ զորամաս: Զինվորների անվտանգությունն ապահովելու նպատակով նահանջելու հրաման տրվեց: Երեխեքը գիշերվա կեսին անտառներով հետ փախան: Կապը Վահագի հետ առ ժամանակ խզվեց: Վահագին տեղափոխեցին այլ դիրք՝ Մարտակերտն ու հարակից գյուղերը, Ստեփանակերտի ճամփան հսկող 530-րդ բարձունքը: Երեք հրամանատարներ են այստեղ զոհվել: Չորրորդին չուղարկեցին: Խառը վիճակ էր արդեն: Օգնության եկած կամավորներից շատերը հեռացան, դիրքը թողնելով 18-20 տարեկաններին: Նրանք մնացին մենակ, 530-րդ բարձունքից իջնող ձորի բերանին կանգնած: Ոչ ելք կար, ոչ մուտք:

Հանել միայն վիրավորներին, դիերին թողնել

Պաշտպանական գծի մեջտեղում մոբն ու կամավորներն էին, և այստեղ էր սպասվում հարձակումը: Բայց հակառակորդը խփել է ձորի ձախ ափից: 7 հոգի առավոտյան 6 անց տաս ընդունել են մարտը: Սկսվել է՝ արկերի տեղատարափ, ավիացիա, հրետանի: Վահագը, որ դասակի հրամանատարն էր, կռվել է 5 զենքից, մեկը դրել, մյուսով է կրակել: Հավերժ Փառք էդ տղաներին: Հենց սկզբից մի քանի հոգի վիրավորվել են: Ա-ն է զոհվել: Հետո եկել է հրաման նահանջել, հանել միայն վիրավորներին, դիերին թողնել: Դիերի վրա շատ ժամանակ է գնում: Տղաներից մեկը՝ 18 տարեկան, որ Վահագից 20 մետր աջ ոտքերից ծանր վիրավոր, արնաքամ պարկած էր, զենք են տվել, որ պաշտպանի իրեն: Նա խնդրել, ասել է՝ ինձ իջեցրեք: Բայց տղաները չեն կարողացել իջեցնել: Զենքը թողել են մոտը, գնացել են: Նրան սպանել է թշնամին՝ ողնաշարից ու գլխին կրակելով: Թշնամու զինվորները եկել են անանուն այդ բարձունք հայկական զինվորական համազգեստով, թևերին կարմիր ժապավեններ կապած: Վահագը չի իջել դիրքից: Ընկերներին ասել է՝ ապահով իջեք, ես ձեզ կպահեմ, մեկը պետք է պահի, թ՞ե չէ: Ասում են՝ խրամատում արդեն դեմ առ դեմ հանդիպել է ազերիներին: Վիրավոր, մի ոտքը կտրված, մարտի է բռնվել ու վերջում նռնակով պայթեցրել է իրեն, որ գերի չընկնի: Հոկտեմբերի 13-ն էր: Մահից երեք օր առաջ կարողացել է զանգել է քույրիկին, ծնունդը շնորհավորել, մորն էլ, Անժելային, ասել է՝ ձեզ լավ պահեք, լավ եղեք, ու անջատել է հեռախոսը: Այդ պահին լաց է զգացել մայրը նրա ձայնում: «Տղաս հեկեկում էր, թեև լացող չէր, գիտեր, ինչ է լինելու», — ասել է մայրը՝ Անժելան, իսկ հայրը՝ Հրաչյան, հուղարկավորության ժամանակ ասել է. «Ճիշտ ապրել է, ճիշտ ծառայել է և ճիշտ զոհվել է»: Բայց շատ ավելի ուշ: Երեք ամիս է փնտրել նրա մարմինը:

Դիակը՝ որպես վալյուտա

Վահագի մահվան լուրը հարազատները ստացել են հոկտեմբերի 18-ին նրա ընկերներից: Ու սկսվել են ընտանիքի ամենածանր օրերը: Հիվանդանոցներում, մորգերում անարդյունք փնտրտուքից հետո հայրը որոշել է գնալ արդեն ադրբեջանական ուժերի ձեռքին գտնվող այն բարձունքը, որտեղ զոհվել էր որդին: Նրան դիմավորել են զենքով, թույլ են տվել, որ գնա ձորի բերան: Նույնիսկ տեղն են ցույց տվել, թե որտեղ կարող էր դի լինել թաղված: Հայրը փորել ու զինվորական սապոգ է տեսել: Հանել է գլուխը կտրած, թևը պոկած մարմին: Ազերիներն իրեն ասել են. «Դին վերցու ու գնա, թե չէ քեզ էլ ենք այսպես անելու»: Վերցրել ու գնացել է: Հետո պարզվել ՝ Ա-ի մարմինն էր: Հրաչյան զանգել է Ա-ի հարազատին, ասել՝ ձեր դին բերել եմ:

Մի քանի օրից կրկին գնացել է բարձունք: Էս անգամ՝ եղբայրներով: Հայկական կողմի հետ պլան են մշակել: Կապ են տվել ադրբեջանցիներին, ասել են՝ մենք ձերոնցից մի դիակ ունենք, թողեք, էս մարդը գա, իր որդուն գտնի, ձեր դիակը տանք ձեզ: Էն կողմից պատասխանել են՝ մեկը չեք տալու, երկուսն եք տալու, որ թողենք, մտնեք: Մերոնք դեմ չեն եղել, բայց իրենք էլ են պայման դրել՝ երկուսը տանք, փոխարենը երեք դի տվեք: Այսպես էլ բարիշեցին: Սակարկության ավարտին, դիակները տվին-առան, ու Վահագի հայրը նորից մտավ բաղձալի բարձունքի տարածք:

Նրան մոտեցել են առանց զենքի՝ մայոր, գնդապետ, զինվոր, թարգմանիչ, մի մեծ խմբով: Ասել են. «Էս ամբողջը մեր տարածքն է: Ձեզ զինվոր է պետք, զինվոր ենք տալիս, բահ է պետք, բահ ենք տալիս, պետք է՝ մենք էլ ձեզ հետ կգանք, կօգնենք ամեն ինչով: Փնտրեք ու գտեք ձեր երեխուն, մենակ թե մինի վրա չպայթեք: Ամբողջ օրը ձեր տրամադրության տակ է»:

Ռուսերեն են խոսել ադրբեջանցիները: Նրանցից մեկը ասել է. «Գիտեք, մեզ հաճել՞ի է էս ամենը: Երանի, էն օրերը, որ մենք իրար հետ дружно ապրում էինք: Մի գուցե, կգան էլի էդ օրերը»: Իսկ գնդապետը տմբտմբացրել է Հրաչյայի ուսը. «Քո շեխիդին դու գտնելու ես: /շեխիդ՝ ադրբեջաներեն հերոս, հանուն հավատքի տառապյալ/ Քո տղան շեխիդ ա եղել: Մենք շեխիդներին սրբի պես ենք պահում ու հարգում: Ման արի, անպայման կգտնես»: Ու ման են եկել եղբայրները: Ու զինվորների մասունքներ են գտել՝ ծնոտ, թև, ոտք: Ասել են. «Մի քանի ընտանիքի մասունք ա: Տանենք, իրանց տանք: Թող իրենք էլ թաղեն իրենց երեխեքին»:

Վահագն Հովակիմյանի մարմինը բարձունքում չի եղել:

Նրան գտել են Ստեփանակերտի դիահերձարանում, երբ լուր են ստացել, որ հունվարի 6-ին դիահերձարան երեք մարմին են բերել՝ երկուսն անճանաչելի են, մենակ ոսկրերն են մնացել, մեկը՝ պահպանված: Պահպանված մարմինը Վահագինն էր: «Հովակիմյան Վահագն Հրաչյայի», — կարդացել են գրպանի փաստաթղթերում: Չոքել են, լացել են, ու նոր հասկացել են, որ Վահագին շեխիդի պես են թաղել՝ սրբորեն ու պատվով հանձնել են հողին: Անգամ Աստվածաշունչն են թողել գրպանում:

Հ.Գ. Վահագն Հովակիմյանի մարմինը հուղարկավորել են հունվարի 13-ին:

 

Ավելին՝ այստեղ