Կեղծիքից՝ ճշմարտություն. ինչու՞ սուտը պետք է վերանա քաղաքական դաշտից
Մի պահ պատկերացրեք, որ քաղաքական գործիչները դադարեն սուտ խոսելուց, դատարկաբանելուց, ճոռոմախոսությունից և իրենց մտքերը շարադրեն հստակ և առանց սեթևեթենքների: Պատկերացնու՞մ եք, թե որքան կմաքրվի քաղաքական դաշտը, և քաղաքացիներին որքա՞ն հեշտ կլինի ծրագրերի ու քաղաքական ուժերի բազմազանության մեջ ընտրություն կատարել:
Երեկ որոշ քաղաքական գործիչներ աղմկում էին, թե ինչու՞ է Խաչիկ Ասրյանը հայտարարում, որ պետք է չեղարկել Հայաստան - ԵՄ՝ մարտի մեկից ուժի մեջ մտած համաձայնագիրը: Ըստ էության, ինչ է շեշտում այդ փաստաթուղթը: Այդ համաձայնագիրը ենթադրում է համագործակցություն՝ ամենատարբեր ոլորտներում. արդարադատություն, անվտանգություն, տնտեսություն, գյուղատնտեսություն, ենթակառուցվածքներ, շրջակա միջավայր և կլիմա, կրթություն և գիտություն, մշակույթ, առողջապահություն: Այդ համագործակցության անվան տակ պետք է հասկանալ, որ Եվրամիությունն իր հստակ վերահսկողությունն է հաստատելու վերոնշյալ ոլորտների նկատմամբ և Հայաստանը բոլոր հարցերում պետք է ենթարկվի Եվրոպայից իջեցված բոլոր հրահանգներին: Այս մասին ասված է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանի հայտարարության մեջ:
Հիմա, տարիներ շարունակ Խաչիկ Ասրյանը ասում է՝ բավական է խաբեք մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, բավական է նեղության պահին վազեք Մոսկվա՝ խաղաղություն խնդրելու, բայց մնացած ամբողջ ժամանակահատվածում, փոխանակ կառուցեք, բարելավեք, բարձր մակարդակի հասցնեք այդ հարաբերությունները՝ շարունակում եք Արևմուտքի ու Եվրոպայի հետ անազնիվ խաղեր խաղալ, Ռուսաստանի քթի տակ «շուստրիություններ» անել: Մեր անվտանգության համակարգը անշրջելիորեն Ռուսաստանի հետ է կապված, թողեք բոլոր ձեր մանր ժուլիկությունները և անցեք այդ հարաբերությունների նորովի կառուցմանը, մի վազվզեք եվրոպական ու ամերիկյան տարաբնույթ կառույցների դռներով և մի փորձեք նոր «բորշ» եփել հայ ժողովրդի գլխին՝ հերթական հակառուսական ծրագրերին մաս կազմելով...
Ու ինչու՞ են աղմկում, ի՞նչն է սխալ ասված... Սթափվե՛ք, բավական է խարխլել առանց այն էլ փլուզված անվտանգության համակարգը, երկիրը պետք է կառուցել այնպես, որ Հայաստանի ու Ռուսաստանի անվտանգությունը մեկ բաղկացուցիչ համակարգի մաս կազմի, ու եթե մարդիկ ձեզ կոչ են անում հերթական անգամ ստելու և կեղծելու փոխարեն դադարեցնել այդ խաղերը և գնալ ՌԴ հետ ազնիվ հարաբերություններ կառուցելու ճանապարհով, դուք, աղմկելու և կեղծ թեզեր արտանետելու փոխարեն, ունեք երկու ճանապարհ.
1. Անվերապահ կատարել այդ պահանջները և երկիրը զերծ պահել հերթական աղետից...
2. Հեռանալ և երկրի ղեկը հանձնել մարդկանց, ովքեր ստի ու կեղծիքի կայսրություն կառուցելու փոխարեն կներդնեն պետության կառավարման առավել ազնիվ մեթոդներ:
Վարդան Այվազյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...