Մանուել Մանուկյանը հայտարարություն է տարածել
Մանուել Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի՛ Հայրենակիցներ, քանի որ մեր երկրի ամբողջ խնդիրները՝ այսքան զոհեր, պատերազմ և բազմաթիվ հարցեր, առաջանում են քաղաքականության պատճառով, ես կարծում եմ որ այդ ոլորտում կարևոր անելիք ունեմ։
Սիրելի՛ Հայրենակիցներ, քանի որ մեր երկրի ամբողջ խնդիրները՝ այսքան զոհեր, պատերազմ և բազմաթիվ հարցեր, առաջանում են քաղաքականության պատճառով, ես կարծում եմ որ այդ ոլորտում կարևոր անելիք ունեմ։
Ինքս ի վիճակի չեմ ստեղծելու քաղաքական թիմ և այսօրվա քաղաքական թիմերի մեջ ուսումնասիրություններ եմ անում, հանդիպում եմ տարբեր քաղաքական առաջնորդների կամ քաղաքական թիմերի անդամների հետ, իմ սկզբունքները չդավաճանելով փորձում եմ գտնել այն քաղաքական ուժին, որը իր մեջ կկրի նաև մեր հեղափոխության սկզբունքներից, կետերից,այն հեղափոխության, որին բոլորս հավատացինք և խաբվեցինք, բայց պիտի ապացուցենք,որ Հազարավոր մարդիկ հրապարակ էին դուրս եկել ազնիվ նպատակով և սրանց հետ, թե առանց սրանց, մենք ազգովի պիտի հասնենք մեր բոլորիս ազնիվ նպատակներին։
Նորաստեղծ քաղաքական թիմերից, երկար ժամանակ է հետևում եմ "Հայրենիք" կուսակցության գործունեությանը և շփվում եմ որոշ մարդկանց հետ, այդ թվում "Հայրենիք" կուսակցության ղեկավար Արթուր Վանեցիանի։ Ես ինքս շատ եմ կարևորում մեր գերիների հարցը և պատրաստ եմ ամեն ձև օգնելու այն մարդկանց, ովքեր այդ հարցը առաջնային են համարում։ Շատ ուրախեմ որ ծանոթացել եմ Վանեցյան Արթուրի հետ, որպիզի հասկանանք մարդիկ ով են և արժե նրանց հետ լուրջ ճամփա անցնել, ուրեմն նրանց անձամբ պիտի ճանաչենք, նրանց աչքերին նայելով պիտի ճանաչենք, նրանց ներսը զգալով պիտի ճանաչենք։
Առանց մարդուն տեսնելու, շփվելու այսօրվա կեղծ և ֆեյք աշխարհում մարդ ճանաչել և կարծիք կազմելը սխալ եմ համարում։ Հատկապես վերջին տարիներին, ով այս իշխանության և Նիկոլի դեմ է եղել, հազարավոր ստեր և կեղծիքներ է տարածվել այդ մարդու հասցեին,դա ես ասում եմ իմ անձնական փորձից ելնելով , ես էլ ո՛չ պաշտոնյա եմ եղել, ո՛չ հարուստ,ո՛չ կուսակցական, բայց երբ այս իշխանությանը քննադատելեմ, պահանջել եմ աշխատել ժողովրդի օգտին , ինչ կեղծիք ասես իմ մասին տարածել են և դա ինձ սովորացրել է, հավատալ միայն ինքս ինձ, իմ Աստծուն, իմ աչքերին և ռեալ ապացույցներին։
Որպիզի կողքից որոշ սրիկաներ կեղծ լուրեր չտարածեն, ես ինքս եմ Ձեզ տեղեկացնում, որ Արթուր Վանեցյանի հետ շփվում եմ, ծանոթանում և իրենց գաղափարները ու մոտեցումները ուսումնասիրում, որ ադ շփումների ժամանակ ինձ չզրպարտեն , ես Ձեզանից թաքցնելու ոչինչ չունեմ, որովհետև բոլոր նպատակներս ազնիվ են և մաքուր։
Եթե վերջնական հասկանամ, որ ամեն բան ինձ հոգեհարազատ է, իմ սկզբունքների մեջ է, ժողովրդի շահերից է բխում, այդ ժամանակ կրկին հայտարարությամբ հանդես կգամ։
Հարգանքներով Մանուել Մանուկյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...