«Դեմքի չինական քարտեզը» կպատմի, թե ինչն է անհանգստացնում ձեր օրգանիզմին
Մաշկն իր մակերեսով մարմնի ամենամեծ օրգանն է և դրա վրա կարող են ներքին բազմաթիվ խնդիրներ արտահայտվել։ Չինացիները գտնում են, որ դեմքի տարբեր հատվածներ կապված են մարմնի տարբեր օրգանների հետ։
Positive-ի հետ միասին եկեք վերծանենք, թե դեմքի որ հատվածը մարմնի որ օրգանի խնդիրների մասին է վկայում։

Ճակատ․ կապված է միզապարկի և բարակ աղիքի հետ
- Պատճառը․ ճարպերի և մշակված սննդամթերքի չափազանց շատ օգտագործումը, ինչպես նաև սթրեսը, քնի պակասը, շաքարի և ալկոհոլի չափից շատ օգտագործումը բերում են մարսողության դանդաղեցման։
- Բուժում․ շատ ջուր խմեք, հրաժարվեք ալկոհոլից, հում սնունդ օգտագործեք, լավ քնեք։
Հունքերի միջև ընկած հատվածը կապված է լյարդի հետ
- Պատճառները․ Մսի չափից շատ օգտագործումը, միգուցե նաև ինչ որ մի բաղադրիչից ալերգիա ունեք և հետևաբար ստամոքսը շատ է աշխատում և չի հասցնում հանգստանալ։
- Բուժումը․ Օրգանական, թարմ և օգտակար սնունդ, մաքուր օդ և մեդիտացիա, յոգա։
Հոնքերի միջև կամարը կապված է երիկամների հետ
- Պատճառը․ թույլ սիրտը, արյան վատ շրջանառությունը, ալկոհոլի և ծխախոտի չարաշահումը։
- Բուժումը․ նվազեցրեք ալկոգոլի, կոֆեինի, քացր ըմպելիքների օգտագործումը, շատ խմեք մաքուր, թարմ ջուր։
Քիթը կապված է սրտի հետ
- Պատճառը․ արյան վատ շրջանառությունը, գազերը, ստամոքսը, փքվածությունը, կեղտոտ օդը կամ բարձր զարկերակային ճնշումը։
- Բուժում․ պետք է վերահսկեք ձեր զարկերակային ճնշումը և խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև օրգանիզմի դետոքսիկացիա անեք կանաչ թեյի օգնությամբ։ Կանոնավոր կերպով մարզվեք։
Այտերի վերին հատվածը կապված է թոքերի հետ
- Պատճառը․ Ծխելը, ասթման, շրջակա միջավայրի աղտոտվածությունը։
- Բուժումը․ խուսափեք ծխախոտից և կեղտոտ օդից, ամեն օր սպորտով զբաղվեք։
Այտերը կապված են թոքերի և երիկամների հետ
- Պատճառը․ վատ սնունդը, թրեսը, շաքարի և ծխախոտի չարաշահումը։
- Բուժումը․ բացառեք անառողջ սնունդը և ավելի որակյալ կոսմետիկ միջոցներ օգտագործեք։
Բերանն ու կզակը կապված են ստամոքսի հետ
- Պատճառը․ ճարպերի, շաքարի, ալկոհոլի, կոֆեինի չարաշահումը, սթրեսը։
- Բուժումը․ Դուք պետք է բալանսավորված առողջ սննդակարգի հետևեք, շատ մրգեր օգտագործեք։
Ծնոտը և վիզը կապված են հորմոնների հետ
- Պատճառը․ ջրազրկում, աղի սնունդի, կոֆեինի, համեմունքների չարաշահում։
- Բուժումը․ պետք է շատ հեղուկ օգտագործեք և խուսափեք կոֆեինից, աղի
- սնունդից։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...