Կենտրոնական բանկը զգուշացնում Է. Վարկ մի վերցրեք այս ընկերություններից
ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է զերծ մնալ առանց համապատասխան լիցենզիայի վարկային միջոցներ տրամադրելու կամ այդ գործընթացին աջակցելու առաջարկով հանդես եկող անձանց կողմից մատուցվող ծառայություններից։
Կենտրոնական բանկից տեղեկանում ենք, որ ԿԲ-ի կողմից ձեռքբերված տեղեկությունների, ինչպես նաև քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվող ահազանգերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մի շարք անձիք սոցիալական ցանցերում, հանրային վայրերում, փողոցներում տարբեր շինությունների վրա փակցված հայտարարությունների, ինչպես նաև բաժանվող թռուցիկների միջոցով հանդես են գալիս վարկերի, շատ հաճախ՝ արագ, առանց գրավի դիմաց, պարզեցված նույնականացման ընթացակարգով վարկային միջոցների տրամադրման և (կամ) այդ գործընթացին աջակցելու և միջնորդելու առաջարկությամբ։

Նման անձիք սովորաբար իրենց կողմից մատուցվող «ծառայությունների» համար գանձում են բարձր միջնորդավճարներ, տրամադրում են խեղաթյուրված և ոչ ճշգրիտ տեղեկատվություն և հաճախ փաստացի չեն մատուցում նախապես խոստացված ծառայությունը։ Ստորև աղյուսակով ներկայացվում է այդ անձանց ոչ սպառիչ ցանկը։
Հայտնում ենք, որ նշված անձիք չեն լիցենզավորվել ՀՀ կենտրոնական բանկի կողմից, և նրանց գործունեությունը չի վերահսկվում ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

Նշված անձանց կողմից ծառայությունների մատուցումը չի բխում իրավական կարգավորումներից և պարունակում է բազմաթիվ ռիսկեր թե՛ ֆինանսական համակարգի, թե՛ սպառողների համար և կարող է հանգեցնել ծանր սոցիալական հետևանքների։

ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է զերծ մնալ նմանատիպ անձանց կողմից մատուցվող ծառայություններից և օգտվել միայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայություններից։





















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...