Ալիևն իրեն լակոտի պես է պահում. Արտակ Թովմասյան
Աննախադեպ վիճակ է, պետք է հասկանալ մեր գեներալների ղեկավար կազմի դերը, չէ՞ որ վարչապետի հրաժարականի պահանջի տակ ստորագրել է ավելի քան 40 բարձրաստիճան զինվորական, այսինքն՝ նրանք կիսում են դրա պատասխանատվությունը. իշխանությունները չեն կարողանում ապահովել մեր սահմանների պաշտպանությունը, դա դժվարացնում է բանակի պահվածքը, իշխանության այս աժիոտաժը շինծու է: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար, «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Արտակ Թովմասյանը:
Լրագրողի այն դիտարկմանը, թե ինչու ընդդիմությունը չի արձագանքում Ալիևի՝ մեզ նվաստացնող և սպառնացող կոչերին և արդյոք իրենց ուժը պատրաստվում է արձագանքել այդ հայտարարություններին, Թովմասյանը պատասխանեց. «Եթե տալ գնահատական, այսպես ասած, Ալիևը իրեն պահում է լակոտի պես: Երկրորդը՝ հաշվի առնելով նրա մեծ փորձը որպես քաղաքական գործչի նա իրեն սխալ է դրսևորում: Մենք 1994 թվականին եղել ենք հաղթող, բայց մեզ թույլ չենք տվել նվաստացնել»:
Քաղաքական գործչի պնդմամբ՝ այս իշխանությունը չունի ո՛չ ձիրք, ո՛չ մոտեցում, հետևաբար՝ իրավունք չունի ներկայացնելու մեր երկիրը, քանի որ չի արձագանքում Ալիևի՝ մեր արժանապատվությունը նվաստացնող հայտարարություններին: «Այս իշխանությունն անգամ չի հրապարակել գերիների, անհետ կորածների և զոհերի ստույգ թիվը: Պատերազմի սկսվելու պատճառն է պետք հասկանալ, միգուցե դա «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությո՞ւնն էր: Դա ստիպում է մտածել, որ մեր իշխանության կողմից եղել է դավաճանություն կամ դավադրություն»,-նշել է Արտակ Թովմասյանը:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...