Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»
Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ ԿարապետյանIDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանԱնցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա ՍողոմոնյանԱյն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն Կարապետյան Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Հանրայինի լրատվական բաժինը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. Դավիթ ՍարգսյանԳագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական պատկերը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչի շուրջը պետք է միավորվեն բոլոր ազգային ուժերը, որպեսզի գործող վարչախումբը իր “գլուխը պատին տա”. ՉալաբյանԱռավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը
Հասարակություն

Կրակոցներ՝ Կոտայքի մարզի «Հին թաղեր» ռեստորանում. կրակողը, ով Ռազմական ոստիկանության կապիտան է, «յաշիկով» դիմել է փախուստի

Երեկ՝ մարտի 12-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 21։00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին՝ «Հին Թաղեր» ռեստորանային համալիրում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Սարիբեկ Ռուստամյանը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 20։55ի սահմաններում նշված ռեստորանում հաճախորդների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ 1 հոգի իր մոտ եղած ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել, ապա դիմել փախուստի։ Մինչ դեպքի վայրում աշխատում էին ոստիկանները, Կոտայքի քննչական խումբը՝ բաժնի պետ Գ. Մաթևոսյանի և ՀԿԳ ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ պարզել են, որ վիճաբանության ժամանակ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակիչ՝ 32-ամյա Էդգար Հունանյանը իր մոտ եղած ինքնաձիգից կրակոցներ է արձակել, ապա Mercedes G 500 մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի։

Քննչական խումբը պարզել է, որ «յաշիկը» եղել է 41 PR 004 համարանիշի, որից հետո հայտնաբերվել է «յաշիկը» ու քննչական գործողությունների արդյունքում, որը տևել է մի քանի ժամ, հաջողվել է հասնել նրան, որ Է. Հունանյանը ներկայացրել է ինքնաձիգն ու 2 փամփուշտատուփ։ Փամփուշտատուփերի մեջ եղել են մեծ թվով փամփուշտներ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 4 հատ պարկուճ, 1 փամփուշտ։ Փաստի առթիվ Տ. Բաղյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Քննիչի որոշմամբ Է. Հունանյանը ձերբակալվել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա աշխատում է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի Սևանի հենակետի պետ, կոչումով կապիտան է։ Քննիչի հանձնարարականով էլ «յաշիկը» տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։