Մանրամասներ՝ երեկ տեղի ունեղած ողբերգական վթարի զոհ դարձած 4 անչափահասների դեպքից. ՖՈՏՈ
iPress.am-Արագածոտնի մարզում Ժամը 19:40-ի սահմաններում, Opel մակնիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 67 կմ հատվածում՝ դեպի Թալին ընթանալիս, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, ծառը արմատից կոտրել, բախվել մի քանի քարերի, և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Թալինի հիվանդանոցի բժիշկների և քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Մինչ վթարի վայրում փորձում էին տեղազննություն կատարել նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու Վահագն Էլոյանը, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրավորներից 4 հոգի մահացել են: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արգիշտի Քոթանջյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Էդգար Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Է. Հարությունյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդի և վիրավորի ինքնությունը:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացածները անչափահասներ են: Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են. ավտոմեքենան վարել է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի բնակիչ, 15-ամյա Արթուր Հ.-ն:
Վթարի հետևանքով ուղևորներ, Թալինի բնակիչներ, 16-ամյա Մարատ Խ.-ն, 16-ամյա Յուրի Ա.-ն, 16-ամյա Էդգար Գ.-ն, 16-ամյա Սարգիս Ա.-ն և վարորդ Արթուր Հ.-ն տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն, որտեղ Սարգիս Ա.-ն, Յուրի Ա.-ն, Մարատ Խ.-ն և Էդգար Գ.-ն մահացել են: Գ. Շամշյանի տեղեկություներով, բոլոր երեխաները սովորում էին Թալինի թիվ 2 դպրոցի 9-րդ դասարանում:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...