Մարտունիում 15 տարեկան երեխա է մահացել․ ԱՀ ՆԳՆ
Մարտունիում շմոլ գազի արտանետման հետևանքով 15 տարեկան երեխա է մահացել: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳ նախարարությունից:
«ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության Մարտունու շրջանային բաժնի 911 ահազանգման կենտրոնում և Ոստիկանության Մարտունու բաժնի հերթապահ մասում ժամը 22:10-ին ահազանգ է ստացվել Մարտունի քաղաքի բնակելի տներից մեկում մահացած 15-ամյա բնակիչ Տ.Ղ.-ի մասին: Դեպքի վայր մեկնած փրկարարներն ու ոստիկանները պարզել են, որ պատանին գտնվել է լոգարանում և մահացել է շմոլ գազի արտանետումից:
ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ
Ներքին գործերի նախարարությունը կրկին զգուշացնում և հորդորում է՝ պահպանել կենցաղում բնական գազից օգտվելու անվտանգության պահանջները և ներտնային գազասպառման համակարգի անվտանգ շահագործումը: Զերծ մնալ դժբախտ ելքով պատահարներից և արտակարգ իրավիճակից»,- ասված է հայտարարության մեջ:
Ավելին՝ այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...