Զինվորական ծառայության տարիքային շեմը կբարձրացվի
iPress.am-ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 15-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:
Նախաձեռնությամբ առաջարկվում է բարձրացնել Զինված ուժերում ու այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայության անցնելու եւ ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը՝ այն բարձրացնելով մինչեւ 63, իսկ բարձրագույն սպայական կազմի համար՝ մինչեւ 65 տարեկանը:
Հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը նշեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվում է այն գործոնով, որ տարիքը լրացած զինծառայողը, ազատվելով աշխատանքից, հաճախ մեկնում է արտագնա աշխատանքի, սակայն դեռ ունակ է շարունակել ծառայությունը Զինված ուժերում կամ այլ զորքերում: Նույնը վերաբերում է նաեւ այն քաղաքացիներին, որոնց տարիքը գործող օրենքով թույլ չի տալիս ներգրավվել աշխատանքի Զինված ուժերում:
Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նշեց, որ թեեւ օրինագիծն ունի դրական միտումներ, սակայն տարիքային շեմի կարգավորումը ընդունված է աշխարհի բոլոր պետություններում եւ հիմքում ունի զինվորական ծառայության կազմակերպման այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են անձի ֆիզիկական եւ առողջական վիճակի համապատասխանությունը զբաղեցրած զինվորական պաշտոնին եւ դրանից բխող գործառույթներին: Կառավարությունն առաջարկում է տարիքային շեմի այդ չափով բարձրացման հարցում մնալ ձեռնպահ:
Պատգամավորները կարեւորեցին ներկայացված փոփոխության առաջարկը՝ այն համարելով հրատապ: Նշվեց, որ քննարկման ենթակա է միայն տարիքային շեմի հարցը, որն առաջարկվեց կարգավորվել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: Ուստի, օրինագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացություն:
Ավելին՝ այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...