Նիկոլ Փաշինյանի պատասխանը Ալիևին․ համաձայն եմ
iPress.am- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատերազմից հետո գրեթե ամենօրյա ռեժիմով վիրավորում ու նվաստացնում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ալիևի ամեն մի նման հայտարարությունից հետո Հայաստանում հնչում է հարցադրում, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն ու իշխանությունը չեն պատասխանում Ալիևին։ Իրականում, սակայն, Նիկոլ Փաշինյանը պատասխանում է Ալիևին, պարզապես դա անում է ո՛չ ուղղակիորեն, ո՛չ սեփական կամ նույնիսկ սեփական խոսնակի դեմքով, այլ երկրորդային հարթությունում։
Իշխանական ծաղրածուի ադրբեջանական ներշնչանքը, որը փոթորկել է հասարակությանը, իրականում հենց Նիկոլ Փաշինյանի պատասխանն է Ալիևին, որը շատ լավ իմանալով իրերի դրությունը Հայաստանում՝ սպասում է ոչ թե ֆորմալ պատասխանների, այլ բովանդակային ազդակների։ Ահա ուրեմն, Նիկոլ Փաշինյանը սեփական օգտագործման խեղկատակի միջոցով Ալիևին ուղերձ է հղում առ այն, որ ոչ միայն հաշտ է նրա նվաստացումների հետ, այլև պատրաստ է շարունակել նվաստանալ՝ «հանուն խաղաղության»։
Նիկոլ Փաշինյանն այսպիսով հասկացնում է, որ հեռու չէ այն օրը, երբ ինքն անձամբ կհիանա Ալիևի բեղերով և այդ մասին գրառում կանի կամ գուցե ուղիղ եթերով կկիսվի Մեհրիբանի պատերին կամ պատերի տակ։ Սա այն ճանապարհն է, որով պատրաստ է անցնել և անցնում է Նիկոլ Փաշինյանը՝ հանուն իշխանության, իսկ գուցե հանուն նրա, ինչի համար հասել է իշխանության։
Կարելի է վրդովվել, հայհոյել, զայրանալ, բայց առողջ բանականությունը պահանջում է սա ընդունել՝ որպես օբյեկտիվ իրականություն, որում ապրում է և ապրելու է Հայաստանն այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունը պատկանում է Նիկոլ Փաշինյանին։ Վերջինս ոչ միայն չի ցանկանում հրաժարվել իշխանությունից, այլև պատրաստվում է արտահերթ ընտրությունների միջոցով ամրապնդել այն, որովհետև այդ իշխանությունն անհրաժեշտ է Մեհրիբանի պատին կամ պատի տակ խաղաղության սերենադ ձոնելու համար։ Արտահերթ ընտրություններն իրականում լինելու են հենց այդ մասին՝ պատրա՞ստ է արդյոք հայ հասարակությունը Նիկոլ Փաշինյանին մանդատ տալ՝ Ալիևի բեղերով հիանալու համար։ Կա վտանգ, որ հայ հասարակությունը դրան կարող է պատրաստ լինել, քանի որ խաղաղության մասին ունի մոտավորապես նույն պատկերացումները, ինչ Նիկոլ Փաշինյանն ու նրա կոչնակ խեղկատակը։ Խաղաղությունն իրականում արժեք ու բարիք է, որին պետք է ձգտի ցանկացած առողջ հասարակություն։
Բայց սկզբունքային տարբերություն կա արժանապատիվ խաղաղության ու ստորաքարշության միջև։ Նիկոլ Փաշինյանը, ահա, Հայաստանը տանում է ստորաքարշության, որը ոչ միայն արժանապատիվ խաղաղություն չէ, այլ խաղաղություն չէ ընդհանրապես։
Ստորաքարշությունը, սակայն, վճարովի զբաղմունք է, իսկ եթե այն հասցվում է պետական մակարդակի, վարձքը կարող է անպատկերացնելի լինել փողի աստվածության բոլոր հետևորդների համար։ Խեղկատակությունը Հայաստանում վերածվել է կյանքի, կյանքը՝ խեղկատակության։ Վարձատրվող խեղկատակության։
168.am




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»