Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԿառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը հանրապետության համար Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն ՄանվելյանՅունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանՀանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՄենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ ԱկոպյանՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան«Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Հասարակություն

«Սամոյին փրթել-գցել են…». Երևանում տեղի ունեցած սարսափելի սպանության նոր մանրամասները «Սամոյին փրթել-գցել են…». Երևանում տեղի ունեցած սարսափելի սպանության նոր մանրամասները

«Առաջին լրատվական»-ը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Աբրահամ Ա.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ: 1986 թվականին ծնված Աբրահամ Ա.-ն մեղադրվում էր տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար, ինչի արդյունքում տուժողը մահացել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:

Աբրահամ Ա.-ն կալանքի տակ է 2017 թվականի փետրվարի 13-ից:

Ըստ մեղադրանքի՝  2017 թվականի փետրվարի 12-ին, ժամը 23-ն անց 30-ի սահմաններում Սամվել Ս.-ն ու նրա ընկեր Կամոն հանդիպել, զրուցել են, որի ընթացքում Սամվելը հայտնել է, թե իր ծանոթ Համլետը իրեն 6 հազար դրամ է պարտք, ու խնդրել է միասին գնալ Երևանի Վարդաշեն թաղամաս՝ գումարը վերցնելու: Հեռախոսազրույցի ընթացքում պարզել են, որ Համլետը գտնվում է իր ծանոթ Աբրահամի տանը և Կամոյի վարած մեքենայով ուղևորվել են Վարդաշեն:

Աբրահամ Ա.-ի տանը այդ ժամանակ բացի Համլետ Մ.-ից, գտնվել է նաև նրանց ծանոթ Խաչիկը և քննությամբ ինքնությունը չպարզված ևս երկու անձ: Մտնելով Աբրահամի տուն՝ Սամվելը, ըստ մեղադրանքի, Համլետից պահանջել է վերադարձնել 6 հազար դրամը: Համլետը պատասխանել է, որ տվյալ պահին գումար չունի, չի կարող պարտքը փակել: Ըստ մեղադրանքի՝ Համլետի ու Սամվելի միջև պարտքը վերադարձնելու շուրջ վիճաբանություն է առաջացել, նրանք հայհոյել, քաշքշել են միմյանց: Տանտերը՝ Աբրահամը, վրդովվել, պահանջել է չհայհոյել ու իր տանից դուրս գալ: Կամոն դուրս է եկել, քիչ անց դուրս է եկել նաև Սամվելը, նրանք վազելով փորձել են հեռանալ: Ըստ մեղադրանքի՝ Աբրահամ Ա.-ն տանից վերցրել է խոհանոցային դանակը, հետապնդել է փախչողներին: Նա հասել է Սամվել Ս.-ին ու ծանր վնաս հասցնելու դիտավորությամբ, ըստ մեղադրանքի, դանակով հարվածել է նրա ազդրին ու ձախ հետույքային շրջանին, ապա դանակի բռնակով հինգ-վեց անգամ հարվածել է նրա գլխին: Տուժողին պատճառվել են աջ ծնկափոսի երակի, զարկերակի, մակերեսային և խորանիստ մկանների փափուկ հյուսվածքների, ջլերի անատոմիական ամբողջականության վնասումներ, գլխի շրջանում սալջարդ վերքեր, ձախ հետույքային շրջանում՝ մկանային հյուսվածքների վնասումներ, մարմնի տարբեր մասերում քերծվածքներ, աճուկային շրջաններում՝ ծակված վերքեր: Սամվել Ս.-ի առողջությանը պատճառվել է ծանր վնաս:

Հարվածներ հասցնելուց հետո Աբրահամ Ա.-ն դիմել է փախուստի: Կամոն վերադարձել, տեսել է գետնին ընկած և արյունահոսող Սամվելին, պատահական տաքսի է կանգնեցրել, որով Սամվել Ս.-ն տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ հեմոռագիկ շոկից մահացել է:

Դատարանում Աբրահամ Ա.-ն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, միայն առարկել է տուժողի իրավահաջորդի ներկայացրած քաղհայցի չափի դեմ: Օգտվելով իր իրավունքից՝ Աբրահամ Ա.-ն հրաժարվել է դատարանում ցուցմունք տալուց: Նախաքննական ցուցմունքում Աբրահամ Ա.-ն հայտնել է, թե 2017 թվականի փետրվարի 13-ի կեսգիշերին իր տուն են եկել իր ընկեր Համլետը, էլի մի քանի հոգի: Իրենք ոգելից խմիչք են օգտագործել:

Այդ ընթացքում Համլետին զանգել է նրա ծանոթ Սամվելը, ում հետ ինքը նախկինում առնչություն չի ունեցել: Հեռախոսազրույցից ինքը հասկացել է, որ Սամվելը Համլետից պահանջել է վերադարձնել պարտքով վերցրած 6 հազար դրամը: Համլետն ու Սամվելը լեզվակռվի մեջ են մտել:

Համլետն ասել է, թե Սամվելը կանչել է Էրեբունի թանգարանի մոտ՝ խոսելու: Մտածելով, թե կարող է ծեծկռտուք լինել, ինքը Համլետին խորհուրդ է տվել չգնալ, այլ Սամվելին կանչել իր տուն: Մոտ քառասուն րոպե անց իր տուն են եկել մի քանի տղաներ, որոնցից ինքը դեմքով ճանաչել է միայն Սամվելին: Վերջինս իր տուն մտնելով՝ հայհոյել է Համլետին, պահանջել է վերադարձնել պարտքը: Հիմնական վեճն ընթացել է Համլետի ու Սամվելի միջև, Սամվելը ձեռքերով հարվածել է Համլետին: Ինքը զայրացել ու պահանջել է, որ նրանք դուրս գան իր տանից, տանը չհայհոյել:  Բոլորը դուրս են եկել, ինքը դուրս գալուց առաջ սեղանից վերցրել է խոհանոցային դանակը:

Տանից դուրս գալով՝ նկատել է, որ ոչ հեռու Համլետն ու ինչ-որ տղա գետնին ընկած՝ կռվում են: Մոտեցել, ցանկացել է բաժանել, բայց չի կարողացել: Տղաները փախել են: Ինքը գոտկատեղից հանել է դանակը ու վազել է նրանց հետևից: Իր մոտ եղած դանակով երկու կամ երեք անգամ հարվածել է Սամվելի հետույքային շրջանին ու ոտքին: Սամվելն ընկել է: Ինքը դանակի բռնակով հինգ-վեց անգամ հարվածել է նրա գլխին ու հայհոյել է: Տեսնելով, որ Սամվելն ի վիճակի չէ քայլել, ինքը փախել է: Իր արարքի համար զղջում է: Տուժողի իրավահաջորդը՝ Սամվել Ս.-ի մայրը, հայտնել է, որ դեպքի օրն իր ինքազգացողությունը վատացել էր: Ինքը Սամվելին խնդրել է շտապօգնություն կանչել: Սամվելը զանգել է:

Կեսգիշերին մոտ իրենց տուն է զանգել որդու ծանոթ Համլետը ու Սամվելին մեղադրել է իր տեղը «ծախելու» համար: Մինչ այդ՝ Համլետը «Բարո» տաքսի ծառայությունում տաքսի էր վարում: Մի քանի օր տաքսի ծառայության ղեկավարությունը նրան է փնտրել: Նույն ծառայությունում մի քանի օր աշխատել է նաև իր որդի Սամվելը: Համլետը Սամվելից պարզաբանում էր պահանջում՝ ծառայության ղեկավարությանը իբր իր տեղն ասելու համար: Սամվելն ասել է, թե մայրը վատառողջ է, շտապօգնություն են կանչել: Բայց Համլետի ձեռքից հեռախոսը վերցրել են այլ անձինք, հայհոյանքներ են տվել ու նրան ստիպել են տանից դուրս գալ, հանդիպել ու պարզաբանում տալ:

Սամվելը զանգել է ընկերոջը՝ Կամոյին, խնդրել է, որ նա գա ու իրեն տանի հանդիպման: Մինչ այդ Համլետը նորից զանգել է Սամվելին ու ասել է, թե հանդիպման ժամանակ կվերադարձնի պարտքով վերցրած գումարը: Ժամը 00:20-ին Սամվելը տանից դուրս է եկել: Հետագայում ինքը Կամոյից իմացել է, որ գնացել են Վարդաշեն՝ Աբրահամի տուն, որտեղ մի քանի հոգի կային: Սամվելը Համլետից պահանջել է պարտքը վերադարձնել, նրա ու Համլետի միջև քաշքշուկ է եղել:

 

Ավելին՝ այստեղ