Երեւան-Սեւան ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով բախվել են 10-ից ավել ավտոմեքենաներ
Կոտայքի մարզում այսօր՝ մարտի 19-ին, ժամը 19:40-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում, Հրազդանի ճանշինի կողմից սպասարկվող տարածքում բախվել են Lexus, Toyota Land Cruiser, Mitsubishi Pajero io, Opel, УАЗ, ЗИЛ 130 մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն ավտոմեքենաներից մի քանիսը բախվել են երկաթե արգելապատնեշներին:
Վթարի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ ասել են, որ 5-6 ավտոմեքենաներ էլ սառած ճանապարհի պատճառով վթարի են ենթարկվել, սակայն չսպասելով ԱՊՊԱ-ին, վարորդներն իրար հետ լեզու են գտել եւ մեքենաները տեղափոխել են:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»