Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է Բանակի կրճատումը փաստում է, որ մեր երկրում կապիտուլյացիոն ռեժիմ է տիրում. Արեգ Սավգուլյան Իշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա Սողոմոնյան #ՀԻՄԱ. «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ԿԸՀ մուտքի մոտ. #ՈՒՂԻՂ Մյանմայում գործարկում են ամենամեծ արևային էլեկտրակայանը Իշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա Սողոմոնյան Փաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք Չալաբյան SOLARON-ի իրական պատմությունը․ Վահե Շարաֆյան Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծողների դեմ. Աննա Կոստանյան
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՈւժեղ Հայաստան-ը միշտ գնում է իր խոսքի ետևից. մենք կոտրում ենք քաղաքական կարծրատիպերը․ Գառնիկ ԴավթյանԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումըՆարեկ Կարապետյանի հանձնարարությամբ հաշված օրերից կսկսվի Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի և Ամրակիցի ցորենի բերքահավաքը. Անդրանիկ Գևորգյան
Հասարակություն

ՈՒՇԱԳՐԱՎ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու Հադրութն ընկավ, ինչ կատարվեց Շուշիում, որ դեպքում Արցախում կրկին մարտական գործողություններ կսկսվեն․ Սեմյոն Պեգով

Ակնհայտ է, որ Թուրքիան Ղարաբաղում անցկացրած գործողությունով կանգ չի առնի՝ այս մասին է խոսում ՀՀ սահմանի մոտ տեղի ունեցած զորավարժությունները։ Այս մասին 24TV-ի «Позиция с Серобом Оганяном» հաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ ասել է Wargonzo ծրագրի ղեկավար, հայտնի ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը։ «Ինձ համար Արցախում տեղի ունեցած պատերազմում դեռ վերջակետ դրված չէ։ Ես կարծում եմ, որ սա ավելի լայն պատերազմ է, ոչ թե լոկալ ղարաբաղյան, այլ մեծ պատերազմ ընդդեմ այդ թվում և Ռուսաստանի։ Ճանաչելով Թուրքիային՝ նրանք կանգ չեն առնում ոչ մի վայրկյան, այլ շարունակում են կատարելագործել իրենց դիրքերը՝ սպառնալիք ստեղծելով մեր դաշնակիցների՝ առաջին հերթին Հայաստանի համար։

Ես չեմ կարծում, որ Ղարաբաղում ակտիվ ռազմական գործողությունները կվերսկսեն հենց հիմա։ Ենթադրում եմ, որ հիմա իրավիճակը կթեժանա Դոնբասում», — ասել է նա։ Պեգովը հույս ունի, որ Ռուսաստանի ղեկավարությունը՝ առաջին հերթին նախագահ Վլադիմիր Պուտինը խաբկանք չունի Թուրքիայի հետ հարաբերություններում։

«Այն ուժային կառույցների ղեկավարները, որոնց հետ ես շփվում եմ իմ մասնագիտության բերումով, թուրքամետ տրամադրություններ չունեն։ Բոլորը շատ լավ հասկանում են, որ Թուրքիան աշխատում է Ռուսաստանը քանդելու, մասնատելու ուղղությամբ։ Թուրք-ռուսական բարեկամություն կա միայն տեղեկատվական դաշտում, բայց իրական կյանքում, երբ ռուսական օդուժը հարվածում է թուրքամետ զինյալներին, քանդում նրանց ենթակառուցվածքները, ամեն ինչ ավելի հասկանալի է դառնում։

Հիմա պատերազմ է ընթանում ՌԴ-ի և Թուրքիայի միջև ոչ իհարկե ուղիղ բախման միջոցով։ Այդ պատերազմն ունի ավելի հիբրիդային բնույթ», — ասել նա։ Ռազմական լրագրողը նաև վստահ է, որ Արցախում տեղի ունեցած բախումները Իրանի հետ մեծ պատերազմ սկսելու նախերգանքն է։ «Այնտեղ ավելի շատ ոչ թե ադրբեջանական, այլ թուրք-իսրայելական ուժեր էին կռվում՝ ամերիկյան հովանավորությամբ, որի հիմնական թիրախն Իրանն է։ Նախադեպը, որ ստեղծվեց Արցախի տարածքում, կարող է օգտագործվել նաև Ուկրաինայի և Վրաստանի կողմից։ Բաքվի հաջողությունները կարող են ոգեշնչել ուկրաինացիներին, եթե հաշվի առնենք Դոնբասում զինուժի կուտակումը։ Այնտեղ նաև թուրքական «Բայրաքթարներ» են օգտագործում։ Հույս ունեմ, որ Դոնբասի տղաները սովորել են Արցախում տեղի ունեցածից», — հավելել է նա։

Պեգովը կարծում է, որ Արցախում կրկին մարտական գործողություններ կսկսվեն, եթե Դոնբասում պատերազմը վերսկսի։ «Սա մի ամբողջական հարավային ճակատ է՝ Դոնբաս, Հարավային Կովկաս, Սիրիա։ Ես չեմ կարծում, որ Ադրբեջանը կփորձի լայնածավալ պատերազմ սկսել, բայց ինչ որ սադրանքներ կլինեն», — հավելել է նա։ Ռուսաստանցի լրագրողը կարծում է, որ բոլոր այն խոսակցությունները, թե Արցախում հայկական կողմի պարտությունը պետք էր Ռուսաստանին, կոնսպիրոլոգիայի դաշտից են։

«Ռուսաստանին պետք է ուժեղ Հայաստան։ Ես վստահ եմ, որ ռուսական էլիտան հասկանում է, որ թույլ Հայաստանը ՌԴ-ի համար շատ վատ է։ Այն, ինչ տեղի ունեցավ, վատ է նաև ՌԴ-ի համար, հարված է մեր երկրին։ Մենք պետք է օգնենք հայկական կողմին կառուցել ուժեղ պետություն, որը կլինի մեր ուժեղ դաշնակիցը տարածաշրջանում», — ասել է Պեգովը։ Պեգովը նաև պատմել է Հադրութի ընկնելու մասին՝ նշելով, թե ինքը երբեք չի ասել, թե քաղաքն ադրբեջանցիները չեն կարող գրավել։ «Ալիևն ասում էր, որ Հադրութն ադրբեջանցիները գրավել են, բայց ես երեք օր դեռ գնում էին այնտեղ։ Իսկ թե ինչու ընկավ Հադրութը՝ այստեղ երկու կարծիք կա՝ հանցավոր անգործություն կամ դավաճանություն։ Բայց որ Հադրութը կարելի էր պահել, ինձ համար շատ հստակ է։ Այն դիվերսանտները, որոնք մտել էին քաղաք, հայտնաբերվել էին մի քանի օր առաջ։

Ես շփվել եմ մարդկանց հետ, որոնք գտել էին այդ դիվերսանտներին և զեկուցել վերև։ Ինչու Հադրութն ընկավ՝ ինձ համար մինչև հիմա հանելուկ է։ Դա կապված է բանակում տիրող քաոսի, թե դավադրության հետ, հիմա չեմ կարող ասել, բայց որ կարելի էր ամեն ինչ կանխել, հստակ է։ Բանակում իսկապես քաոս էր։ Հայաստանն ուղարկում էր օգնության կրակել չիմացող երիտասարդ տղաների, այլ ոչ թե պրոֆեսիոնալ զինվորականների։ Նրանք բացարձակ պատրաստ չէին մարտական գործողություններին, հատկապես օդից եկող հարվածներին», — նշել է նա։

 

Ավելին՝ այստեղ