Ասկերանի շրջանում հայտնաբերվել են «Սմերչի» հրթիռակասետային ռումբեր և այլ զինատեսակներ. զինամթերքը կվնասազերծվի
Ասկերանի շրջանի Խնձրիստան համայնքի տարածքում հայտնաբերվել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից արձակված հրթիռակասետային ռումբեր և այլ անծանոթ զինատեսակներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արցախի ԱԻՊԾ-ից:
ԱԻ պետական ծառայության սակրավորական մեկ ջոկատ մեկնել է դեպքի վայր: Հնարավոր է հայտնաբերված ռազմամթերքը վնասազերծվի տեղում:
Պայթյունների ձայներ լսելու դեպքում, ծառայությունը հորդորում է չանհանգստանալ:
Միաժամանակ խնդրում ենք, ցանկացած անծանոթ առարկա հայտնաբերելու դեպքում՝ եթե անգամ համոզված եք, որ այն վտանգ չի ներկայացնում, անհապաղ զանգահարեք ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»