Պարտավո՛ր ենք գնահատել իսկական բարեկամներին
2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ թուրք-ադրբեջանական հրոսակները փորձում էին իրականացնել իրենց վաղեմի երազանքը և Արցախի հայությանը ենթարկել ֆիզիկական ոչնչացման ու Արցախը դատարկել հայությունից, միայն Ռուսաստանի Դաշնությունն՝ ի դեմս նախագահ Պուտինի, ջանք ու եռանդ չխնայեց՝ դադարեցնելու այդ ոճրագործությունը, որի արդյունքում էլ Արցախի մի մասը մնաց հայկական, որտեղ էլ այսօր, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների շնորհիվ, արցախահայությունը շարունակում է ապրել, արարել և, վստահ եմ, մի օր էլ վերադարձնելու է իր կորցրած տարածքները և վերամիավորվելու է Մայր Հայաստանին: Նույն այդ ժամանակ ԱՄՆ-ն մատը մատին չխփեց՝ այդ արյունահեղությունը կանգնեցնելու համար, և այդքանից հետո ԱՄՆ նախագահ Բայդենն իրեն իրավունք է վերապահում Պուտինին անվանել մարդասպան, իսկ Հայաստանի պետական և քաղաքական դաշտը, պետական և քաղաքական գործիչները ծպտուն չեն հանում, լուռ են: Ծանոթանալով մամուլին՝ հանդիպեցի «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ Խաչիկ Ասրյանի հայտարարությանը, որում նա դատապարտեց Բայդենի այդ պահվածքը, և, անկեղծ ասած, ներքին հպարտություն ապրեցի, որ վերջապես մեր մեջ կա համարձակ պետական և քաղաքական գործիչ, ով կարողանում է սթափ գնահատել Հայաստանի ներքին և արտաքին իրավիճակները և աշխարհին ցույց տալ, որ հայ ազգը կարողանում է գնահատել իր իսկական բարեկամներին և երախտապարտ լինել նրանց: Եվ, կարող եմ վստահորեն ասել, որ առաջիկա արտահերթ ընտրություններին ես իմ ձայնը տալու եմ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությանը և կոչ եմ անում բոլորին՝ հետևել ինձ:
Արտակ Խաչատրյան Պատմաբան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»