Ալբերտ Հովհաննիսյանի հայրը կարևոր գրառում է կատարել
iPress.am-Արցախի երրորդ պատերազմի ժամանակ զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․ «Ուղիղ 6 ամիս առաջ այս օրը սկսվեց պատերազմը.... Արդեն կես տարի.. ո՞նց անցավ, ե՞րբ անցավ՝ այդպես էլ չհասկացանք.... Ուղիղ 6 ամիս է մեր կյանքն էլ առաջվանը չէ...
Ուղիղ 6 ամիս է մեր նյարդերն էլ առաջվանը չեն....Մենք քնում ենք, վեր կենում, խանութներ գնում, հաց ուտում, բայց մեր ուղեղը այդպես էլ չի անջատվում....Գրեթե բոլորիս մտքին միայն մեկ բան է՝ պատերազմը... Ու դա է պատճառը, որ չհասկացանք, թե ինչպես անցավ ձմեռը, ինչպես է անցնում գարունը...
Ու հենց այսօր՝ պատերազմի սկզբից կես տարի անց, անսովոր ձյուն ա գալիս... Ձյուն ա գալիս՝ մաքրելու համար ջուր դարձած արյունը, մեկ օրում հազարավոր տղերքի մահը ուրացածների պղծությունը....Ու այդպես էլ ոչ մի դավաճան, ոչ մի պատասխանատուի չտեսանք պատժված, որոնք հրետանավորին ականջակալ, բռոնի ժիլետ և այլ հասանելիք պարագաները չէին տվել այն հրամանատարները, որոնք զորքին մենակ էին թողոլ ու էդպես շատ բաներ»։
Ավելին՝ այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»