Հայաստանի վարչապետը գտել է Հայկական հարցի լուծման բանալին
iPress.am-Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի վարչապետը գտել է Հայկական Հարցի լուծման բանալին: Շուտով Արևմտյան Հայաստանը, Նախիջևանն ու Արցախը կդառնան հասանելի հայ ժողովրդին: Թուրքիան այլևս երբեք չի տենչա տիրանալ Հայաստանին: Հայ ժողովուրդը կսկսի խաղաղ ապրել և արարել: Ինչպե՞ս է դա տեղի ունենալու: Ի՞նչ ճանապարհով է դրան հասնելու Հայաստանի վարչապետը:
Դա շատ պարզ ճանապարհ է, որ նախանշել է դեռ Երրորդ հանրապետության մեծ հիմնադիր առաջին նախագահը: Հայաստանը բացում է իր սահմանները, մոռանում է իր ամոթալի և ողբերգական անցյալը, հանուն լուսավոր ապագայի` մոռանում է նաև իր հերոսական էջերը, որովհետև դրանք այլևս նոր Հայաստանում դիտարկվելու են որպես հիմարության, անտեղի ինքնազոհողության և նողկալի ազգայնականության դրվագներ:
Չկան Հայաստանը խաղաղությունից հետ պահող մեղավորները` նախկինում անարդարորեն հերոս համարված զինվորներն ու գործիչները: Բոլորը սպանված են: Նոր ապագան եղբայրական Թուրքիային աստիճանական միավորումն է, որի արդյունքում Հայաստանը` իր իսկական անվամբ` որպես Արևելյան Թուրքիայի վիլայեթ (Արևմտյան Ադրբեջան)` կմիավորվի Թուրքական Լեռնաշխարհի մյուս հատվածի հետ:

Հայերի անուղեղ և անուղղելիորեն ազգայնական զազրելի հատվածը կգաղթի այլ երկրներ, իսկ հայրենասեր` եղբայրասեր թրքամետ հատվածն ու վարչապետի քաղաքական հենարանը կդառնան հզոր և տարածաշրջանային առաջավոր պետության` Թուրքիայի հպարտ քաղաքացիներ:
Թուրքական հզոր տնտեսությունը նրանց կապահովի անսպառ աշխատատեղերով, լիքը փորով և վերանորոգված մզկիթներով, որ նախկինում աղվանական և ուդիական վանքեր են եղել:
Հայերը կվերադառնան այն հնարավորության կետին, որը բաց էին թողել երբ իրենց ժամանակավորապես բնակեցրած տարածքներ եկել էին արաբները: Հայերը կվերադառնան Իսլամի ընդունման շանսին:
Եվ այդ շանսը կօգտագործեն: Կծնվեն Խաչատուր-Մուհամեդ, Անդրանիկ-Իլհամ, Նիկոլ-Հասան, Մխիթար-Ալի, Արտակ-Թաներ, Արմեն-Օզգյուն անուններով հպարտ երեխաներ և հարցը կլուծվի:
Ի՞նչ ապուշությամբ է զբաղված եղել այս ամբողջ հազարամյակում վերջերս տարածաշրջան եկած և ուդիներից հայրենիք խլած հայ ժողովուրդը` դավադրաբար և անշնորհակալ կերպով պայքարելով իր համար մշտապես տնտեսական հնարավորություններ բացել ցանկացած քիրվա թուրք ժողովրդի դեմ:Հիմա այլևս Հայաստանում կա ժողովրդի իշխանություն:
Թուրք ժողովրդի իշխանություն և ամեն բան շուտով իր տեղը կընկնի:Եթե, իհարկե դրան չխանգարեն հակաժողովրդական ազգայինները: Եվ այդ ազգայիններն անպայման խանգարելու են այդ տեսլականին: Ու ոչնչացնելու են այն:
Անպայման ոչնչացնելու են: Առանց կասկածի: Անպայման»:
Ավելին՝ այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»