Ողբերգական ավտովթար. միմյանց են բախվել մեքենաները. կա 1 զոհ, 3 վիրավոր
iPress.am- Այսօր՝ մարտի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 14։45-ի սահմաններում Աբովյան քաղաքի Արզնիի խճուղում՝ Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերի դիմաց, ճակատ-ճակատի բախվել են Toyota Camry և ВАЗ 21010 մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի և վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչները, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը մահացել է։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Ս. Սեդրակյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»