Վրաստանը ցամաքային սահմանը կբացի
iPress.am-Վրաստանի կառավարությունը քննարկում է ցամաքային սահմանը բացելու հնարավորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Грузия Онлайн»-ը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան: «Հիմնական գործոնը, որը կարող է ապահովագրել լարիի փոխարժեքի հետագա տատանումները, տնտեսության արագ վերականգնումն է:
Դուք գիտեք, որ մենք արդեն գործնականում վերացրել ենք հիմնական սահմանափակումները տուրիզմի վերականգնման համար: Անցկացվում է պատվաստման գործընթաց, որը կլինի արգելք երրորդ ալիքի համար: Զբոսաշրջությունը երկիր կբերի լրացուցիչ արտարժույթ: Ներկայում մենք քննարկում ենք, թե ինչ պայմաններով կարող ենք բացել ցամաքային ճանապարհը»,-նշել է նախարարը:
2021 թվականին փետրվարի 1-ից Վրաստանը հանել է ավիահաղորդակցման հետ կապված սահմանափակումները: Օտարերկրացիները կարող են գնալ Վրաստան ինքնաթիռով, եթե ներկայացնեն կորոնավիրուսի բացասական պատասխանով թեստ: Ցամաքային սահմանը շարունակում է փակ մնալ, թույլատրում են կամ Վրաստանի քաղաքացիներին, կամ օտարերկրացիներին, եթե ներկայացնեն փաստաթղթեր պատվաստման ամբողջ փուլի մասին:
Ավելին՝ այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»