Սեյրան Օհանյան. Կրակելու հրաման չեմ տվել
Վարչապետն այստեղ անելիք չունի, այդտեղ անելիքը դատական իշխանության հարության մեջ է: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, դատարնի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սեյրան Օհանյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ով ասել էր, որ կկարդան ՍԴ-ի որոշումը, կհասկանան, թե ինչ պետք է անեն:
Ինչ վերաբերում է հարցին, թե ով է ամեն դեպքում Մարտի 1-ի ողբերգության մեղավորը, պատասխանատուն, Օհանյանը նախ խոսեց անմեղության կանխավարկածի մասին, ապա հավելեց, որ բոլոր տեսանյութերում երևում է, թե ով է հրահրել, ով է բախման կոչ արել, ում հոգին էր լուսավորվում, երբ ոստիկանների ձեռքից ոստիկանական պարագաներ էին վերցնում, ինչպես նաև, թե ով էր փոքր տեղային հարձակումներ իրականացնում ոստիկանական զորքերի վրա:
Օհանյանը նշեց, որ դատական համակարգը պետք է պարզի, թե ովքեր են մեղավորը սպանություններում. «Արդեն քանի տարի է այս գործընթացն ընթանում է, մեկ անգամ չէ, որ ես ասել եմ, որ Սահմանադրական կարգի տապալման համար տուժող կողմ չեն կարող հանդիսանալ այն անձինք, ովքեր իրենց հարազատներին կորցրել են: Սպանությունների հոդվածն այլ է, սահմանադրական կարգի տապալումն այլ է»:
Հարցին՝ համարո՞ւմ է արդյոք Նիկոլ Փաշինյանին մեղավոր, այսդ թվում սպանությունների համար, Սեյրան Օհանյանը նշեց, որ վարչապետի աթոռին սոսնձված անձը դատապարտվել է ու իր իշխանության ժամանակ այդ դատապարտման հոդվածը չի հերքվել. «Ինքը դատապարտվել է զանգվածային անկարգությունների կազմակերպման համար ու այդ հոդվածը մինչև հիմա էլ մնում է իր վրա: Իսկ այս ամենը արդյունք է զանգվածային անկարգությունների»:
Հարցին, թե օրինակ Չերյոմուխայից զոհված քաղաքացիների մահն ի՞նչ կապ ունի զանգվածային անկարգությունների կազմակերպման համար մեղադրվող ընդդիմադիրների հետ, նա պատասխանեց. «Այդ հարցերը կարող եք տալ արդեն ոստիկանական զորքերին եւ դատական համակարգին: Եթե ասում ենք, որ Չերյոմուխայից զոհեր կան, ոստիկանական զորքերը հենց այնպես վերցրեցին ու խաղաղ բնակչության նկատմամբ Չերյոմուխա կրակեցի՞ն: Պատասխնատվությունը կրում են նրանք, որոնք հրահրել են եւ որոնք կրակել են: Ես ոչ հրաման եմ տվել կրակելու, ոչ զորք եմ հանել: Զինված ուժերն արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում, կատարել են իրենց առջև դրված խնդիրը՝ ՀՀ կարևոր օբյեկտների պահպանության շրջանակներում կայազորային ու պահակային ծառայության կանոնագրքի օրենքի համաձայն, որն ընդունվել է ԱԺ-ի կողմից»:
Հիշեցնենք, որ մարտի 26-ին Սահմանադրական դատարանը ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78-րդ (համաչափության սկզբունքը) եւ 79-րդ (որոշակիության սկզբունքը) հոդվածներին հակասող եւ անվավեր։
Նշենք, որ այս հոդվածի հատկանիշներով է մեղադրանք առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրվի, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գեւորգյանի նկատմամբ։
Ավելին՝ այստեղ




















«Համահայկական ճակատ» շարժման անդամ Աննա Ղուկասյանի գրառումը Գնդապետ Արտակ Ղազարյանի մասին
Կապանում ունենալու ենք վիեննական վալս. Սեւակ Ավանեսյան
Եթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ Սավգուլյան
Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախո...
Վարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր Կամենդատյան
Ու՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները․ հարցում
Կան մարդիկ, որոնց հանդիպելուց հետո երկար ժամանակ չես կարողանում ազատվել այն ջերմությունից, որ թողնու...
Մոսկվայում բողոքի ձայն են բարձրացրել ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների. «Սփյուռքը չի լռել...
Մեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ...
Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ»