ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ամբողջ օրը մղկտալով ման եմ գալիս, բայց քեզ չեմ գտնում, ի՛մ հերոս բալա». Հրանտ Չիլինգարյանի ծնունդը Եռաբլուրում են շնորհավորում
Պատերազմում անմահացած Հրանտ Չիլինգարյանը այսօր՝ մարտի 30-ին, կդառնար 20 տարեկան: Հերոսի հարազատները նրան շնորհավորելու էին եկել Եռաբլուրում, տորթ, մոմեր ու ծաղիկներ էին բերել:
Հերոսի մայրը չի կարողանում զսպել արցունքները, չի համակերպվում իրականության ու անդառնալի ցավի հետ:
«Ա՛յ կյանքիդ մեռնեմ, ա՛յ համով բալա, ա՛յ հարգված բալա, բոլորի կողմից սիրված բալա՛: Բոլորը քո լույսով ապրում էին, ցա՛վդ տանեմ, ով զանգում էր, առաջին հերթին քեզնից էր հարցնում, ցավդ տանի մաման: Հերդ, որ մի քիչ նեղված էր լինում, ասում էիր՝ պա՛պ ջան, ոչինչ, անցողիկ բան է, լավ է լինելու: Տես՝ ինչ է դարձել, էս ինչ ես արել, Հրա՛նտ, էս ինչ բերեցիր մեր գլխին, Հրա՛նտ»:
Մայրը որդուն փնտրում է ամենուր, նրան նորից տեսնելու հույսը չի կորցնում. «Ամբողջ օրը մղկտալով ման եմ գալիս, բայց քեզ չեմ գտնում, ցա՛վդ տանեմ, բա ես որտե՞ղ ման գամ… Ես քեզ եմ ուզում, բալե’ս, ուզում եմ տուն գաս: Ասա՝ ինչ անեմ, ի՛մ Հրանտ բալա, ի՛մ հերոս բալա»:
Հրանտը կռիվ է մղել Մատաղիսում, հերոսաբար մարտնչել է մինչև վերջ, զոհվել՝ ԱԹՍ-ի հարվածից. «Հրանտը զոհվել է հոկտեմբերի 14-ին, կռիվ են մղել 52 հոգով, 10-ը վիրավորվել են, 40-ը՝ զոհվել: Զոհվելու մասին լուրը կամավոր ընկերներից ենք իմացել, դին ուշ ենք գտել՝ ԴՆԹ թեստավորման միջոցով»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Հրանտի դասղեկ Հերմինե Թադևոսյանը:
Հրանտը, որ բանակ էր զորակոչվել 2019 թվականի հուլիսի 9-ին, խոհարար էր, սովորել էր Երևանի N1 արհեստագործական պետական ուսումնարանում: Հերոսին հետմահու պատվոգիր է շնորհվել:
«Հրանտը եղել է ուշիմ, խելացի, դաստիարակված, պարզ ու շիտակ, ընկերասեր, սիրված ու հարգված էր բոլորի կողմից և փոխադարձաբար հարգել ու սիրել է նրանց: Մեծ ձգտում ուներ ու հասնում էր իր նպատակին, որոշ ժամանակ, մինչև բանակ գնալը, աշխատեց: Բանակ է գնացել մեծ հպարտությամբ, միշտ զանգում էր, բոլորիս հիշում, բոլորիս հանդեպ հոգատար էր ու ուշադիր»,- ընդգծեց Թադևոսյանը:
Հարազատների միակ սփոփանքը լրատվամիջոցների միջոցով իրենց տղայի ու նրա հերոսությունների մասին պատմելն է:
lurer.com




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»