Զատիկի հավկիթը սոխի կեղևով ներկելու ամենաճիշտ ձևը. սա հաստատ ձեզ պետք կգա
Որպեսզի սոխի կեղևի օգնությամբ ներկեք հավկիթները և ստանաք վառ կարմիր երանգ, հետևեք մեր առաջարկած ինստրուկցիային Մոտենում է ամենալուսավոր ու բարի տոնը՝ Սուրբ Զատիկը, և այդ կապակցությամբ որոշել ենք կիսվել հավկիթները բոլորին քաջ ծանոթ ներկման եղանակով: Կարծում ենք, շատերն են նախընտրում ձուն ներկել սոխի կեղևով, սակայն երբեմն ստացված գույնը այնքան էլ չի ուրախացնում:
Վառ կարմիր ու կայուն գույն ստանալու համար բացի սոխի կեղևից ևս մի քանի բաղադրիչ է անհրաժեշտ: Ահա թե ինչ ենք օգտագործելու. 1կգ սոխ 1թ.գ քացախ 5գ աղ 2լ ջուր համեմ՝ զարդարելու համար ձեթ կապրոնե զուգագուլպա Հավկիթների ներկման եղանակը.
Հանել սոխի կեղևը, լցնել խորը տարայի մեջ և տրորել: Այնուհետև ավելացնել ջուրը, աղը, քացախը և դնել կրակին:
Եփել մոտ կես ժամ: Անջատել կրակը և բնական ներկի մեջ ուղարկել եփած հավկիթները: Պահել 30 րոպե: Իսկ որպեսզի ստանաք հետաքրքիր նախշ, նախքան հավկիթը լուծույթի մեջ դնելը դրան ամրացրեք համեմի տերև և ձգեք զուգագուլպայով:
Ձեթն օգտագործվում է փայլ հաղորդելու համար. ուղղակի քսեք այն բամբակով՝ արդեն ներկած հավկիթներին: Այս եղանակով ներկված հավկիթները ստացվում են գեղեցիկ և օրիգինալ:
Ավելին՝ այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»