Կլինի՞ մեկ միասնական ցուցակ՝ քաղաքականությունից հեռանալու պայմանով
Ինչպես հայտնի է, մարտի 25-ին հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Արցախի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի միջև: Այդ հանդիպումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել:
Մամուլում արդեն վարկածներ են եղել, որ քննարկվել է Հայաստանի երեք նախագահների՝ միասնական ցուցակով հանդես գալու տարբերակը: Ընդամենը մի քանի ամիս առաջ անհավանական թվացող այս տարբերակը, 1or.am-ի տեղեկություններով, այժմ ռեալ աշխատանքային տարբերակ է, քանի որ նախագահները ընկալում են պահի լրջությունը, գործող իշխանության կործանարար հետևանքները և մի կողմ են դրել երկարամյա բոլոր տարաձայնությունները:
Սակայն քաղաքական այս համագործակցության նրբերանգը նաև այն է, որ նախագահները, համատեղ նախընտրական ցուցակով հանդես գալով, հնարավոր է, որ հաջողության հասնելուց հետո երեքն էլ ընտրություններից անմիջապես հետո հեռանան քաղաքական ասպարեզից՝ կառավարության ձևավորումը թողնելով քաղաքական ընդհանուր թիմի փորձառու պրոֆեսիոնալներին: Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ այս տարբերակի շուրջ քննարկումները շարունակվում են:
Վարդան Ավետիսյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»