Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Աչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. Շարմազանով Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» «Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ» «Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ» Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ» Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ» Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ» 70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»
Աննայի և Մանեի հետ ամփոփում ենք «Ո՛չ ալիևյան սահմանադրությանը» իրազեկման ակցիան. տեսանյութՄոսկվայում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ չէի կարող չանդրադառնալ հրեշավոր ընտրակեղծիքներին. Արման ԱբովյանԱչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. ՇարմազանովԱրագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվելԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ինՊայթել է ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էԶապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմԱրագածոտնի թեմի քահանայից դասն ու բարեպաշտ ժողովուրդը մեկտեղվել էին աղոթքի՝ Սուրբ Մարիանե եկեղեցումՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ-ն հիշեցնում էՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցելՋերմաստիճանը կհասնի +17-ի․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 15-ից 19-ինԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԲռնցքամարտիկ Էրիկ (BZO) Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավորԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակըՀազար դրամի արժեքը՝ մարդկային կյանքո՞վ․ Հրայր ԿամենդատյանՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ ՊեսկովՇրջանառվել է «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲ

Արտարժույթի բարձրացումն ավելի շատ մանիպուլյատիվ բնույթ ունի

«Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանի կանխատեսմամբ դոլարի փոխարժեքն առաջիկայում էլի կբարձրանա, որից հետո կայունացում կլինի:

Ըստ մասնագետի, արտարժույթի բարձրացումն ավելի շատ մանիպուլյատիվ բնույթ ունի: Արտահանումը, տրանսֆերտները կրճատվում են, ներգնա տուրիզմն էլ, կարելի է ասել, բացակայում է, ներդրումներ ևս չկան: Այսինքն, արտարժույթի ներհոսք չկա, և արտարժույթի լուրջ պահանջարկ է առաջանում: Ինչպես բոլոր ապրանքների, այնպես էլ դոլարի պահանջարկի ավելացման դեպքում գինը պետք է բարձրանար:

Մեկ այլ գործոն էլ կա, որին տնտեսագետը ամենաշատն է հակված, այն է՝ այս արժեզրկումը պետության կողմից իրականացվող մանիպուլյացիա է՝ որոշակի ցանկալի արդյունք ստանալու համար:

Մեծ հաշվով, փոխարժեքի բարձրացման պայմաններում տեղի է ունենում գնաճ, ավելանում է ՀՆԱ-ն, իսկ կառավարությունը ցույց է տալիս, որ տնտեսությունը սկսել է վերականգնվել: Սա առաջին սուտն է, որը նշված մանիպուլ յացիայի միջոցով փորձում են հիմնավորել ու թոզ փչել ժողովրդի աչքին: Այսինքն, փոխարժեքի տատանման հետևանքով առաջացնում են կեղծ ՀՆԱ, կեղծ տնտեսական ակտիվություն, բացի այդ, ավելի շատ հարկ են գեներացնում պետեական բյուջե:

Նաիրի Սարգսյանի խոսքով նման գնաճի պայմաններում աշխատավարձեր բարձրացնելն ոչ թե անտրամաբանական են, այլ հանցագործություն են: Սահմանափակ բյուջեի պայմաններում ծախսերի, ընդ որում՝ ընթացիկ ծախսերի ավելացումը ոչ մի արժեք չի ստեղծում, դա շատ խիստ վտանգավոր է և կարող է դեֆոլտի հանգեցնել: Կառավարության անհեռատես քաղաքականությունը, պոպուլիզմը, ամեն գնով առաջիկա ընտրություններին քվեների կորզումը երկիրը կործանման է տանում: Եվ խաղադրույքը կատարում են հենց այն մասսայի վրա, որը չի գիտակցում տնտեսության անկումն ու դրանից բխող աղետալի հետևանքները: Աշխատավարձի բարձրացումը և նման հայտարարություններն այս պահին իրենց դուր են գալիս, բայց մոտ երկու տարի հետո կհասկանան, որ աշխատավարձի ժամանակավոր բարձրացումից են միայն գոհ եղել: Ու թեև կսկսեն քննադատել այս կառավարությանն այնպես, ինչպես հիմա նշված խնդիրները հասկացողներն են անում, բայց արդեն ուշ կլինի»,-ընդգծում է Նաիրի Սարգսյանը:

Բացի այդ՝ իշխանությունն այժմ լայնածավալ հարկային տեռոր է սկսել բիզնեսի նկատմամբ: Իսկ արդյունքը լինելու է այն, որ առաջիկա տարիներին հաջորդ կառավարությունը ու ՀՀ բնակչությունը շատ լուրջ խնդիրներ են ունենալու: