Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարի խմբային փուլի երրորդ խաղափուլի առաջին պարտիայում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով հաղթանակ էր տարել աշխարհում ամենաբարձր վարկանիշն ունեցող Մագնուս Կարլսենի նկատմամբ, երկրորդ պատասխան պարտիան, որում Հայկը Մարտիրոսյանը խաղում էր սև խաղաքարերով, ավարտվել է ոչ-ոքի արդյունքով։
6 պարտիաներից հետո Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է Գ խմբի մրցաշարային աղյուսակը։ Նրա մրցակիցներն են Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Շախրիար Մամեդյարովը և Աբհիմանյու Միշրան։
ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 1։1 հաշվով է ավարտել հանդիպումը Լեհաստանը ներկայացնող գրոսմայստեր Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ։
Արոնյանի երկու պարտիաներն էլ ավարտվել են ոչ-ոքի արդյունքով։
Լևոն Արոնյանն ընդգրկված է Ա խմբում, որտեղ հանդես են գալիս նաև Նոդիրբեկ Աբդուսատորովը, Ալիռեզա Ֆիրուզջան, Յան-Կշիշտոֆ Դուդան, Յորդեն վան Ֆորեստը և Էնդրյու Հոնգը։
6 պարտիաներից հետո Ա խմբի առաջատարն է Ալիռեզա Ֆիրուզջան։
7-րդ պարտիան մեկնարկել է Հայաստանի ժամանակով 18։00-ին։
Հայկ Մարտիրոսյանը մրցում է Յան Նեպոմնյաշչիի, իսկ Լևոն Արոնյանը՝ Նոդիրբեկ Աբդուսատորովի հետ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ»
Երևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրութ...
Կալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա Սողոմոնյան
Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ...
Ընդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ Սավգուլյան
Միասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցները
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան
Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում
Ռուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի Հայաստանը