Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի
Գազայի հատվածի հիվանդանոցներ վերջին 48 ժամում տեղափոխվել են 16 զոհի մարմին և 68 վիրավոր։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը։ Նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր զոհերի ընդհանուր թիվը հասել է 74 695-ի, իսկ վիրավորներինը՝ 176 093-ի։
Գերատեսչության տվյալներով՝ 2025 թվականի հոկտեմբերի 11-ի հրադադարից հետո գրանցվել է 1643 զոհ և 5964 վիրավոր։ Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և դուրս է բերվել զոհվածների ևս 850 մարմին։Նախարարությունը նաև հայտնել է ուժեղ ցրտի հետևանքով ինն ամսական երեխայի մահվան մասին։ Ցրտից մահացածների ընդհանուր թիվը հասել է 11-ի։
Նախորդ օրը հրապարակված առանձին հաղորդագրությունում գերատեսչությունը պարզաբանել էր, որ սա ընթացիկ ձմռան առաջին նման դեպքն է, իսկ մյուս 10-ը գրանցվել են նախորդ ձմռանը։
Ամփոփագրում նշվում է նաև, որ զոհերի ընդհանուր հաշվառման մեջ ավելացվել է ևս 21 անձի տվյալ՝ անհրաժեշտ տեղեկությունների լրացումից և համապատասխան հանձնաժողովի հաստատումից հետո։ Այս ճշգրտումը վերաբերում է նոյեմբերի 7-ի վերջին նման լրացումից հետո հաստատված տվյալներին։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ»
Երևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրութ...
Կալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա Սողոմոնյան
Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ...
Ընդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ Սավգուլյան
Միասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցները
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան
Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում
Ռուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի Հայաստանը