Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» «Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ» «Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ» Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ» Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ» Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ» 70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»
Փարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցելՋերմաստիճանը կհասնի +17-ի․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 15-ից 19-ինԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԲռնցքամարտիկ Էրիկ (BZO) Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավորԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակըՀազար դրամի արժեքը՝ մարդկային կյանքո՞վ․ Հրայր ԿամենդատյանՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ ՊեսկովՇրջանառվել է «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան և պատասխանատուների մասին. Նարեկ ԿարապետյանLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա ՀայաստանումՀՀ իշխանությունն անտեղյա՞կ է, թե ժողովրդից թաքցնում է․ Մարիաննա ՂահրամանյանԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իԶինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնությունԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՅուրաքանչյուր ընդդիմադիր պատգամավոր պետք է երաշխավորի, որ չի քվեարկի ալիևյան սահմանադրության օգտին. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ցանկանում է իր համար ձևավորել «նոր ընդդիմություն». Արեգ ՍավգուլյանԱլիևյան սահմանադրությունը ստեղծելու է տոտալիտար համակարգ. Արմեն ՄանվելյանԱզգային արժեքների մասին խոսելը և հիշելը շուտով հնարավոր է՝ մեծ խնդիրներ ստեղծի. Ատոմ Մխիթարյան
Քաղաքականություն

Ռուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի Հայաստանը

Դեռ Ռուսաստանը չի հեռացել ամբողջությամբ մեր տարածաշրջանից, ընդամենը հայտարարել է, որ եթե Հայաստանի քաղաքացիները հանրաքվեով կողմ արտահայտվեն, որ Ռուսաստանը պետք է հեռանա, ապա Ռուսաստանը դեմ չէ և կհեռանա տարածաշրջանից։

Արդեն իսկ Իրանը հայտարարում է, որ ինքն է տարածաշրջանի անվտանգության երաշխավորը, և առանց իր կամքի որևէ փոփոխություններ այս տարածաշրջանում չեն կարող լինել։

Ինչո՞ւ, որովհետև 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով Ռուսաստանը այն տարածքները, որտեղ այսօր գտնվում են Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, հենց Պարսկական կայսրությունից է ազատագրել։

Շատերն ասում են՝ չի ազատագրել, բռնակցել է Ռուսական կայսրային, բայց այդ մարդիկ քաղաքականապես տգետ են այն աստիճան, որ չեն հասկանում, որ եթե 1828 թվականին Հայաստանի այսօրվա տարածքները ազատագրելուց հետո Հայաստանին Ռուսաստանը տար անկախություն, ընդամենը մի քանի ժամվա ընթացքում Օսմանյան կայսրությունը կամ նույն Պարսկաստանը դարձյալ նվաճելու էին այդ տարածքները։
Հիմա արդեն մենք հասել ենք մի կետի, որ ռեգիոնալ խնդիրները դարձել են առաջնային, և ռեգիոնալ խաղացողները իրենց անվտանգության խնդիրներն են առաջ մղում։

Ինչո՞ւ, որովհետև Հայաստանը Արևմուտքին է բերում տարածաշրջան, որի հետ համաձայն չեն տարածաշրջանի ոչ մի խաղացող։

Եթե նույնիսկ չեն էլ խոսում այդ մասին բարձրաձայն, բայց միևնույնն է, ոչ Թուրքիան, ոչ Իրանը, ոչ արաբական աշխարհը, չնայած այն բանին, որ արաբական շատ երկրներում կան ամերիկյան ռազմաբազաներ, միևնույնն է համաձայն չեն, որ Արևմուտքը մտնի այս տարածաշրջան։

Որովհետև քանդվում է արդեն 200 տարի ձևավորված անվտանգության ճարտարապետությունը, իսկ այդ խաղացողները հասկանում են, որ Արևմուտքը որևէ տարածաշրջան մտնում է միայն այդ տարածաշրջանը խառնելու, պատերազմներ ստեղծելու նպատակով։

Դեռ Թուրքիան ոչինչ չի ասել, որովհետև Թուրքիան դեռևս սպասում է։

Միգուցե Ռուսաստանի հեռանալուց հետո Թուրքիան ևս իր պրետենզիաները ներկայացնի, ինչը կարող է բերել ուղիղ հակասությունների, նույնիսկ նաև պատերազմի Թուրքիայի և Իրանի միջև։

Ռուսաստանի հեռանալը մեր տարածաշրջանից քանդում է ողջ ճարտարապետությունը, որը ձևավորվել է բազմաթիվ պատերազմների և ճակատամարտերի արդյունքում, բազմաթիվ մարդկային զոհողությունների արդյունքում։

Եվ այդ ճարտարապետությունը կառուցվել է, որպեսզի մեր տարածաշրջանի ժողովուրդների և առաջին հերթին հենց մեզ՝ հայերիս համար ստեղծի բարենպաստ պայմաններ, որպեսզի մենք մեր բնօրրանում կարողանանք, պահպանելով մեր տեսակը, հարատևենք։

Ռուսաստանը մեր տարածաշրջան եկել է մեր հայերիս և վրացիների խնդրանքով, որպեսզի մեզ ազատագրի պարսկական և օսմանական լծից։

Պարսկական լծից մեզ կարողացավ Ռուսաստանը ազատագրել, թուրքական լծից ևս փորձում էր, բայց ամեն անգամ, երբ Ռուսաստանը հաջողություններ էր ունենում Թուրքիայի հետ պատերազմներում, Արևմուտքը պարտադրում էր Ռուսաստանին, որպեսզի նա Թուրքիային զիջումների գնա և չքանդի Օսմանյան կայսրությունը։

Արևմուտքը դեռևս այն ժամանակներում թույլ չէր տալիս Ռուսաստանին լիարժեք օգնել հայ ժողովրդին և ազատագրել պատմական Հայաստանի ողջ տարածքները։

Այո, այսօր մենք ունենք փոքրիկ Հայաստան համեմատաբար, որովհետև մեր պատմական հողերի մեծ մասը մնացել են այլ պետությունների տարածքներում, հարևան պետությունների տարածքներում։
Բայց դա չի նշանակում, որ մենք այս իրական Հայաստանի խնդիրներին պետք է վերաբերվենք մատների արանքով։

Այո, իրական Հայաստանը այն է, ինչ այսօր մենք ունենք, բայց մեր խնդիրը ոչ թե պետք է լինի էմոցիաներով, ցանկություններով և իլյուզիաներով ապրելը, այլ այդ իրական Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը կառուցելը, որպեսզի գոնե այս իրական Հայաստանը կարողանանք պահպանել։

Մեր միջավայրը աշխարհաքաղաքական և ռեգիոնալ իմաստով բավականին բարդ է։

Եվ դա է պատճառը, որ մեր քաղաքական միտքը այնքան բարձր, այնքան գիտական ու այնքան խորը պետք է լինի, որ կարողանա հասկանալ, որ այն ամենը, ինչ մենք այսօր տեսնում ենք, միայն դրանք չեն խնդիրները, խնդիրները ավելի խորքային են։

Մենք շարունակում ենք խոսել Թուրքիայից և Ադրբեջանից, շարունակում ենք պայքարել Ալիևի դեմ, բայց իրականում մեր խնդիրները ավելի խորքային են։

Եվ այդ խորքային խնդիրները չնկատելու պայմաններում մենք շարունակելու ենք խոսել Ալիևի մասին ու հանկարծ տեսնելու ենք, որ մենք խնդիրներ ունենք արդեն Իրանի հետ։

Մենք շարունակելու ենք խոսել Ալիևի մասին ու հանկարծ տեսնելու ենք, որ մենք խնդիրներ ունենք արդեն Ռուսաստանի հետ։

Հետևաբար մենք պետք է կարողանանք իսկապես այս դժվարին պատմական, աշխարհաքաղաքական իրավիճակում քաղաքագիտական, քաղաքական, աշխարհաքաղաքական խորը իմացություն դրսևորենք, որպեսզի կարողանանք լուծել մեր պետության անվտանգության խնդիրը։

Շատերին թվում է, որ պետությունները իրենք իրենց ձևավորվում, իրենք իրենց ապրում են, իրենք իրենց հարատևում են։

Ոչ, դա ամենօրյա աշխատանք է։

Անվտանգությունը, անվտանգային ճարտարապետությունը ամենօրյա քաղաքագիտական աշխատանք է, և դրանով պետք է զբաղվեն բացառապես քաղաքական միտք ունեցող, աշխարհաքաղաքական վերլուծության կարողություն ունեցող անհատները։

Հակառակ պարագայում մենք կկանգնենք շատ ցավալի և շատ դաժան իրողությունների առջև։