Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանի ճակատագիրը որոշվելու է կա´մ Երևանում, կա´մ Բաքվում, հունիսի 7-ի ընտրությունները հենց դրա մասին են․ Վահե Հովհաննիսյան Բոլորս մեր ներսում պիտի մտածենք համախմբման մասին՝ հանուն հաղթանակի․ Շիրազ Մանուկյան (տեսանյութ) Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել Գավառից «Ուժեղ Հայաստան»-ը  Գավառում ջերմ ընդունելության է արժանանում Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը (տեսանյութ) Ադրբեջանի պատվերը․ մեզ ստիպում են մոռանալ մեր պատմությունը և հրաժարվել մեր ինքնությունից. Էդմոն Մարուքյան «ՀայաՔվե» միավորումը շնորհավորում է բոլորին Ծաղկազարդի կապակցությամբ Արևային վահանակներ տանիքներին. էլեկտրական մեքենաների լիցքավորում և նոր հնարավորություններ բազմաբնակարան շենքերի համար Մենք մոտիվացնելու ենք մեր ժողովրդին. Էդմոն Մարուքյան (տեսանյութ) Երևանիս ապագան․ Հրայր Կամենդատյան (տեսանյութ) Վանաձորի մեր տարածքային կառույցի բացումն իրականություն դարձավ, իսկ մեզ բոլորիս՝ հաջողություն եմ ցանկանում մեր սկսած մեծ գործում. Ավետիք Չալաբյան Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն. Վահե Հովհաննիսյան
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի քրվարույթով 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ«Զանգեր»-ից դեպի Գորայք ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» Ինչ ունենք մենք այսօր, դա մեր քաղաքական համակարգի անկատարության արդյունքն է եղել. Նարեկ ԿարապետյանՓոփոխությունը գալու է Կարապետյանի ուժով. Նարեկ Կարապետյան Ռուսաստանի կոշտ մերժումը Փաշինյանին Արևմտյան կառույցները խրախուսում են Հայաստանում ժողովրդավարության «հուղարկավորությունը». ԱբրահամյանՍուտասաննե՛ր, ասե՛ք, որ գաղտնի որոշել եք անկլավները տալ, ինչի՞ եք տեղափոխում ՀՀ - Վրաստան գազատարը Այսօրվանից սկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքներըՊաշտոնյաների պարգևավճարների համար գումար կա, իսկ խոցելի խմբերի համար՝ չկա․ Հրայր ԿամենդատյանԶՊՄԿ-ի` երբեք կանգ չառնող հոսքագծերը. ի՞նչ ճանապարհ է անցնում հանքաքարըԽաղաղության գործընթացի և անվտանգության երաշխիքների մասին. Էդմոն Մարուքյան «ՀայաՔվեն» հաստատակամ է` պաշտպանելու իրավական կամայականության թիրախում հայտնված մեր բոլոր հայրենակիցների իրավունքներըԻնչո՞ւ է «Պատիվ ունեմ»-ը «բոյկոտել» իր իսկ ղեկավարած նախագծի քննարկումը․ «Հրապարակ»Տեր ենք կանգնելու մեր իրավունքներին․ Արսեն ԳրիգորյանՓաշինյանն անեծքով է խոսում. չարության կասա հիշեցնող գլխի արգասիք է. Կամենդատյան Այն մասին, թե ինչ է պատրաստ մեր բոլորի հաշվին զոհաբերել գործող վարչախումբը՝ սեփական իշխանությունը մի կերպ երկարաձգելու համար. Ավետիք ՉալաբյանԵրկվորյակների պապը հայտնի գործիչ է եղել․ «Հրապարակ»Դատախազությունը հաշտ է Նարեկ Մկրտչյանի եղբոր պատժի հետ․ «Հրապարակ»Հայկ Ղալումյանը տավուշցի ՔՊ-ականներին խոստումներ է շռայլում. «Հրապարակ»

Միաբևե՞ռ, թե՞ բազմաբևեռ աշխարհ. Արայիկ Պարոնյան

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ Արայիկ Պարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
Լենինյան ԽՍՀՄ-ի փլուզումով և ելցինյան Ռուսաստանի նահանջով` ԱՄՆ-ն առավելություն ստացավ սառը պատերազմում և սկսեց ձևավորել միաբևեռ աշխարհ՝ իր միանձնյա լիդերությամբ։ Նրա այդ պլանները, սակայն, սկսեցին ձախողվել՝ Ռուսաստանում Պուտինի իշխանության գալով, ով նախ կանգնեցրեց Ռուսաստանի նահանջը, ապա մի քանի ուղղություններով անցավ հակահարձակման:
ԱՄՆ-ն իր ձևավորվող միաբևեռ աշխարհի պայքարը տեղափոխեց հետխորհրդային հանրապետություններ, որտեղ էլ իրականացրեց գունավոր հեղափոխություններ և Ռուսաստանին դուրս մղեց այդ տարածքներից (Վրաստան, Ուկրաինա), հետագայում այնտեղ, ՆԱՏՕ-ի անվան տակ, ամերիկյան զորքեր տեղակայելու համար և ավարտին հասցնելու «Անակոնդայի օղակ» օպերացիան, որը նպատակ ունի շրջապատել Ռուսաստանն այդ զորքերով և կազմաքանդել:
Բայդենի իշխանության գալով՝ ԱՄՆ-Ռուսաստան հակամարտությունը թևակոխեց նոր ագրեսիվ փուլ․
• ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ պայքարում ակտիվացրեց հակառուսական հիստերիան հետխորհրդային հանրապետություններում, որը զգացվեց նաև Հայաստանում՝ արևմուտքի գործակալների հակառուսական ելույթներով, Վրաստանում՝ Գրիբոյեդովի արձանը պղծելով, իսկ Ուկրաինայում՝ ռուս-ուկրաինական պատերազմի հրահրումով՝ հաշվի առնելով Դոնբասում տեղի ունեցող մարտական գործողությունները:
• Կեղծելով պատմությունը՝ փորձ է անում ազդել համաշխարհային կարծիքի վրա և Ռուսաստանը ներկայացնել որպես ագրեսոր, համաշխարհային պատերազմներ հրահրող ու սանձազերծող պետություն: Այդ նպատակով էլ՝ ԱՄՆ-ում պրոֆեսոր, պատմաբան Շոն ՄաքՄիքինի կողմից տպագրվել է «Ստալինի պատերազմը» վերնագրով գիրք (այն վաճառքի է հանվել ապրիլի 20-ին՝ Հիտլերի ծննդյան օրը, ինչը պատահականություն չէ): Այս գրքում, կեղծելով պատմությունն, ինչպես նաև անտեսելով հիտլերյան նացիզմի կողմից մարդկության դեմ գործած ոճրագործությունները (համակենտրոնացման ճամբարներ, գազային կամերաներ, հրեաների հոլոքոստ), փորձ է արվում հերոսացնել նացիստական Գերմանիային և երկրորդ համաշխարհայինում հաղթանակած ԽՍՀՄ-ն ներկայացնել որպես չարիքի կայսրություն, ինչպես նաև մեղադրել Ռուզվելտին և Չերչիլին՝ Ստալինի հետ, ընդդեմ Հիտլերի, կոալիցիա կազմելու գործում: Նպատակն ակնհայտ է՝ զրկել Ռուսաստանին աշխարհաքաղաքական տերություն լինելու և նոր աշխարհակարգում տեղ ունենալու պատմական և բարոյական իրավունքից:
Նշեմ նաև, որ նույն ՄաքՄիքինը երկար տարիներ ապրել է Թուրքիայում և դասավանդել Անկարայի համալսարաններից մեկում, ուստի չի բացառվում, որ այստեղ կարող է լինել թուրքական հետք:
Ուշադրության է արժանի նաև ԱՄՆ-Չինաստան սաստկացող փոխհրաձգությունը: Բայդենը մեղադրեց Չինաստանին՝ ույղուրների դեմ գործած ցեղասպանության մեջ, ինչպես նաև մեղադրեց Սի Ցինպինին՝ բռնակալ լինելու մեջ՝ ուղիղ տեքստով ազդարարելով, որ Չինաստանը սպառնալիք է հանդիսանում ԱՄՆ-ի կողմից միանձնյա հսկողությամբ միաբևեռ աշխարհի վերականգնման գործի համար:
ԱՄՆ-ի կողմից քայլեր են արվում Հեռավոր Արևելքում հակաչինական կուալիցիա ձևավորելու և այնտեղ միջին հեռավորության հրթիռներ տեղակայելու ուղղությամբ: Դրան հետևեց ԱՄՆ-Չինաստան փոխադարձ պատժամիջոցների կիրառումը, ինչպես նաև կայացավ Չինաստանի ԱԳՆ-ի այցը Թեհրան, որտեղ կնքվեց Իրան-Չինաստան քաղաքական, ռազմավարական և տնտեսական համագործակցության պայմանագիր, որով Չինաստանը պարտավորվել է ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների տակ տնքող Իրանում առաջիկա 25 տարվա ընթացքում կատարել 400 միլիարդ դոլլարի ներդրում, ընդ որում, ազգային արժույթի թվային Յուանի տեսքով, իսկ, ահա, ՌԴ ԱԳՆ Լավրովի՝ Պեկինում արած հայտարարությունը, որով Լավրովը ԱՄՆ-ին մեղադրեց միանձնյա նոր աշխարհակարգ ձևավորելու և ուրիշներին իրենց ամերիկյան ձևով դեմոկրատիան պարտադրելու փորձի մեջ, ապացույց է այն բանի, որ ԱՄՆ-ի կողմից նոր՝ միաբևեռ աշխարհակարգի կառուցմանը հակակշիռ ձևավորվում է նոր բևեռ՝ Ռուսաստան-Չինաստան-Իրան դաշինքով: