Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ Դավթյան Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոց
Իրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակին«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրըԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա Յոլյան

«Թովմասյան» հիմնադրամն իրականացրեց հերոս Գոռ Ավետիքյանի երազանքը (տեսանյութ)

Պատերազմում նահատակված նկարիչ Գոռ Ավետիքյանի երազանքն իրականացավ: «Թովմասյան» հիմնադրամը կազմակերպեց Գոռի նկարների և անձնական իրերի առաջին ցուցահանդեսը: Գոռը սկսել էր նկարել շատ վաղ տարիքից` այնքան վաղ, որ նրա նկարները հստակ պատկերներ չէին, գույներ էին՝ զարմանալի, համարձակ ու, միևնույն ժամանակ, ներդաշնակ: Գոռը նկարում էր միշտ, նկարում էր ամեն բան, և մայրն այդ ժամանակ հասկացավ, որ իր որդին ասելիք ունի աշխարհին:

«Թովմասյան» հիմնադրամի կողմից կազմակերպված ցուցահանդեսին ներկայացված էին ինչպես Գոռի, այնպես էլ պատերազմից վերադարձած մեր մյուս քաջերի վրձնած կտավները, որոնք ձեռք բերելով` մասնակիցներն իրենց ներդրումն են ունենում ծանր առողջական վիճակում գտնվող զինվորների բուժման հարցում:

Գոռի մեջ խտացված էին մարդկային ամենադրական հատկությունները, զգացմունքներն ու գույները։ Գոռն անասելի կամքի ուժի տեր երիտասարդ էր։ Նա հենց այդ կամքի ուժն էր ցույց տալիս պատերազմում՝ պայքարելով հարյուրավոր ԱԹՍ-ների դեմ:

Ավա՜ղ, Գոռը պատերազմից չվերադարձավ՝ աշխարհին թողնելով իր կտավներն ու գույները, իր երազանքներն ու մեծ սերը: «Ես ձեզ սիրում եմ». ահա այս խորագիրն էր կրում ցուցահանդեսը, որի ավարտին ցուցադրվեց համանուն ֆիլմը: