102-րդ բազան և ռուսական սահմանապահ զորքերը բերվել են մարտական պատրաստականության վիճակի․ «Հրապարակ»
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար, Չեչնիայի պատերազմների վետերան և Մուրադովի գործընկեր Նիկոլայ Նիկոլաևիչ Մարտինյուկը նշանակվելու է Արցախում ռուս խաղաղապահների շտաբի պետ: Hraparak.am –ի տեղեկություններով՝ վաղը նրան պաշտոնապես ներկայացնելու են, իսկ այսօր 102-րդ բազան և Հայաստանում գտնվող ռուսական սահմանապահ զորքերն անցել են մարտական պատրաստականության վիճակի: Նման ռոտացիայով Ռուսաստանը ցուցադրում է իր պատրաստականությունը ուժային սցենարի՝ եթե Ադրբեջանը իր ստորաբաժանումները չհանի Հայաստանի տարածքից: Վաղը, 102-րդ հենակետի հրամանատարի ներկայացումից հետո Մուրադովը ժամանելու է Երեւան՝ Պաշտպանության նախարարությունում մասնակցելու խորհրդակցության, որի ժամանակ քննարկվելու է սահմանին տիրող իրավիճակ:
Hraparak.am-ի աղբյուրների փոխանցմամբ, այս փոփոխությունները պայմանավորված են վերջին օրերին ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումներով` մասնավորապես Մուրադովի մասին բացասական նյութերով և նրա ուսադիրները պոկելու կոչերով: Ասում են՝ Հարավային օկրուգի հրամանատարի տեղակալի մասին նման նյութերը լցրել են Ռուսաստանի համբերության վերջին կաթիլը:
Միաժամանակ՝ Հայաստանում լրիվ այլ տրամադրություններ են, գերիների հարազատները ՌԴ դեսպանատան դեմ ակցիաներ են անում՝ խնդրելով ռազամավարական դաշնակցի միջամտությունը ու կարևորելով նրա դերը, նախընտրական փուլում քաղաքական հայտ ներկայացրած կուսակցությունները, իրար հերթ չտալով, ուզում են բոլորին իրենց ռուսամետ լինելու մեջ համոզել, մի խոսքով՝ ջանք չեն խնայում Ռուսաստանին ընկեր և բարեկամ լինելու գործում: Սա, իհարկե, տեսնում են նաև ռուս խաղաղապահները և մասնավորապես՝ գեներալ Մուրադովը, ով ինչքան էլ որ չեզոք չլինի, հայ ժողովրդի շահերն է պաշտպանում և գերիների վերադարձում ամենամեծ դերը կատարում:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
«Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ