Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»
Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեց
Հասարակություն

Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կոչը նախընտրական քարոզարշավի մեկնարկի առթիվ․

«Այսօր Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը:

Այս ընտրությունները տեղի են ունենում բացառիկ բարդ և ճգնաժամային պայմաններում, մեր ժողովուրդն ու պետությունն անցնում են դժվարին փորձությունների միջով:

Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր կուսակցություններին և դաշինքներին կոչ եմ անում լինել առավելագույնս զուսպ, հարգել ընտրողին ու մրցակցին, ցուցաբերել խոհեմություն ու հանդուրժողականություն, ընտրական գործընթացն անցկացնել քաղաքակիրթ քաղաքական մշակույթի մթնոլորտում:

Առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին՝ իրենց գործունեությամբ, իրենց պահվածքով, իրենց խոսքով չխորացնել ճգնաժամը, չհատել բարոյականության սահմանները, տուրք չտալ քարոզչական անազնիվ տեխնոլոգիաներին, հավատարիմ մնալ մեր ազգային արժեքներին ու հավաքական նպատակին:

Պետական բոլոր կառույցները պարտավոր են առավել պատասխանատվությամբ վերաբերվել իրենց պարտականություններին:

Հատկապես մեծ պատասխանատվություն ունեն իրավապահ մարմինները: Նրանք պարտավոր են գործել մեծ պատասխանատվությամբ ու պրոֆեսիոնալիզմով՝ երաշխավորելու օրինականությունն ու իրավունքի գերակայությունը, ապահովելու հասարակական կարգը, ընտրությունների բնականոն ընթացքը:

Դիմում եմ բոլոր ընտրողներին՝ ընտրություններին ակտիվորեն մասնակցելով դրսևորենք մեր վերաբերմունքը քաղաքական այս կամ այն ուժի, այս կամ այն քաղաքական գործչի հանդեպ՝ խորապես գիտակցելով, որ ընտրություն ենք կատարում մեր երկրի ապագայի, զարգացման հեռանկարի, մեր սերունդների բարեկեցության համար:

Հաջողություն մաղթելով ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին և դաշինքներին՝ ուզում եմ հիշեցնել, որ այս ընտրությունները, արտահերթ և նաև արտակարգ, երկրի համար բախտորոշ լինելով հանդերձ, բնականոն քաղաքական գործընթաց են, որին պետք է վերաբերվել մեծ պատասխանատվությամբ, և որից Հայաստան պետությունը և մեր ժողովուրդը պետք է դուրս գան արժանապատվորեն»:

 

ավելին