Գավառում բացվեց մանկական ժամանցի կենտրոն
Հունիսի 6-ին Գավառ քաղաքում կայացավ Արզաքանցյան ընտանիքի հերթական բարի գործը: Յուրաքանչյուր գավառցու քաջ հայտնի «Արևիկ» կինոթատրոնի բակը մի քանի ամիսների ընթացքում ամբողջովին փոխվել է՝ վերածվելով մանկական ժամանցի կենտրոնի: Գաղափարն ու նախաձեռնությունը Տիգրան Արզաքանցյանի տիկնոջը՝ Նատալյա Ռոտենբերգինն էին: Բազմաթիվ մանուկներ և նրանց ծնողներն այսօր՝ հունիսի 6-ին, անմոռանալի գունեղ, ուրախ, երաժշտությամբ ու խաղերով լի օր ունեցան: Մանկական նորաստեղծ կենտրոնի բացումն ազդարարեցին Արզաքանցյան ընտանիքի անդամները:
Զվարճալի հնարքներ ցուցադրող ծաղրածուներ, սիրված մուլտհերոսներ, վարժեցրած կենդանիներ, խաղային բազմաթիվ միջոցներ և իհարկե անսպառ անուշեղեն բոլորի համար. Արզաքանցյանները հաշվի էին առել ամենաչնչին մանրուքներն անգամ, որպեսզի երեխաներն ունենան կատարյալ օր և տրամադրություն: Դե, իսկ երեխաների ոգևորությունը սահմաններ չուներ: Փոքրիկները վայելեցին ամառային արևոտ օրը, խաղային ամենատարբեր միջոցները, պաղպաղակի և այլ անուշեղենների առատ հյուրասիրությունը: Նատալյա Ռոտենբերգը Գավառ քաղաքին նման կենտրոն նվիրելը պատահական չի համարում: Գավառն իր ամուսնու ծննդավայրն է, ուստի այս քաղաքի զարգացումն ու բարեկեցությունը իր համար էլ կարևոր է ու հետաքրքիր: Մոտ երկու ժամ տևած միջոցառման ամբողջ ընթացքում Տիգրան Արզաքանցյան- Նատալյա Ռոտենբերգ զույգը շփվեց ու լուսանկարվեց երեխաների հետ: Նատալյա Ռոտենբերգը նախատեսում է շարունակել երեխաների ազատ ժամանցի կազմակերպմանն ուղղված իր նախաձեռնությունը՝ այն հագեցնելով նորամուծություններով և առավել գրավիչ խաղամիջոցներով:
Օրվա տոնական տրամադրությունը լրացրեց տոնական տորթը: Տիգրան Արզաքանցյանի մայրը՝ Վարսենիկ Գրիգորյանը և կինը՝ Նատալյա Ռոտենբերգը կտրեցին այն և անձամբ հյուրասիրեցին փոքրիկներին: Տոնական միջոցառումից երեխաներին մնացին վառ տպավորությունները, ի հիշատակ արված լուսանկարներ և, իհարկե, մանկական կենտրոնն իր բոլոր խաղերով, որ դեռ երկար ծառայելու է Գավառի և հարակից համայնքների երեխաների ժամանցի կազմակերպմանը: Գավառցիների երկար սպասված իրադարձությունը` գործի մարդիկ իրականություն դարձրին։ Առջևում սպասվում են նոր անակնկալներ։




































Համաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի Գալյանին
Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր Կամենդատյան
Հաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակի...
Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունը
Փաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան
Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը
Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հ...
Առաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ Ասրյան