Վարակի հնարավոր աղբյուրը տորթն է եղել, մանկական բաժանմունքում բուժվող երեխաների մայրիկներն իրար հյուրասասիրել են. Մարտունի ԲԿ-ի տնօրենը մանրամասնում է
Մարտունի ԲԿ-ից «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» տեղափոխված երեխաների մոտ վարակի փոխանցման աղբյուրը ջուրը չէ: Այս մասին ArmLur.am-ին փոխանցեց ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը:
Տեղեկացնենք, որ հունիսի 12-13-ը Մարտունի ԲԿ-ից «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» է տեղափոխվել աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (ընդհանուր թուլություն, փսխում, լուծ) 1-4 տարեկան 12 երեխա: Ի դեպ, տեղեկացնենք, որ բուժանձնակազմի 9 հոգուց վերցրել են ստաֆիլակոկակրության եւ մանրէակրության նկատմամբ նմուշներ, իսկ բաժանմունքում բուժում ստացող 7 երեխաներից եւ 1 խնամակալից` մանրէակրության նմուշառում, լաբորատոր հետազոտության նպատակով վերցվել է 12 նմուշ ջուր:
Մարտունի ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը ArmLur.am-ի հետ զրույցում փոխանցեց, որ հիվանդանոցի եւ անձնակազմի հետ կապված որեւէ խնդիր չի հայտնաբերվել: «Նախնական վարկածներով կապվում է սննդի հետ եւ երեխաներից մեկի մայրը ինչ-որ աղիքային ինֆեկցիա է ունեցել, չի զգուշացրել բժշկին, որն էլ իր միջոցով տարածվել է: Մանկական բաժանմունքում երկու բլոկ ունենք, մեկում չի եղել վարակը, մյուսում բռնկումն եղել է, որտեղ որ այդ մայրիկն է եղել է: Ջուրը երեք անգամ ենթարկվել է լաբորատոր հետազոտության եւ երրորդ անգամ է, որ մաքուր է գալիս»,- պարզաբանեց Հարությունյանը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ վարակի տարածման հավանական վարկածը տորթն է եղել, որն էլ մանկական բաժանմունքում բուժվող երեխաների մայրիկներն իրար հյուրասասիրել են, ապա՝ մայրիկներից մեկի մոտ ինֆեկցիա է եղել եւ նրա միջոցով տարածվել է այն:
Բայց ԲԿ-ի տնօրենը հավաստիացնում է, որ երեխաների վիճակը լավ է, բարդացում չկա եւ որեւէ արտառոց խնդիր չկա:
Սյունէ Համբարձումյան




















Համաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի Գալյանին
Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր Կամենդատյան
Հաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակի...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունը
Փաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան
Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը
Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների
Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հ...
Առաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ Ասրյան