Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներին
Հասարակություն

1920-ականներից Խորհրդային Հայաստանը կորցրել է տարածքներ. պատճառներից է եղել գյուղացիների իրավունքները որոշումների հիմքում չդնելը․ ՀՀ ՄԻՊ

Սահմանային վեճերում նաեւ գյուղերի բնակիչների իրավունքները, բնականոն կյանքի պահանջները անտեսելու պատճառով տարածքային կորուստների եւս մեկ օրինակ է կապված Շինիխ-Այրումի շրջանի և Դիլիջանի գավառի հետ:

Մասնավորապես, Խորհրդային Հայաստանի ոչ հետևողականության արդյունքում Շինիխ-Այրումի շրջանի վիճելի համարվող ամբողջ տարածքը (11.659 դեսյատին) 1927թ. հունվարի 11-ին ճանաչվեց ադրբեջանական Ղազախի գավառի մաս, իսկ անտառի վիճելի տարածքը (4.000 դեսյատին)` ՀԽՍՀ Դիլիջանի մաս:

Ընդ որում, Անդրկենտգործկոմի կազմում գտնվող գավառների հողային վեճերը որոշող հանձնաժողովի 1923 թ. ապրիլի 28-ին որոշմամբ Շինիխ-Այրումի շրջանում գտնվող 5.000 դեսյատին հողատարածքը Դիլիջանի գավառից հանձնվեց Ղազախի գավառին: Բայց հետագայում ադրբեջանական ներկայացուցիչները, ահաբեկելով անտառապետին, խախտել էին 1923 թ. որոշումը և գրավել շուրջ 7.000 դեսյատին տարածք՝ ամբողջը հասցնելով 11.800 դեսյատինի:

Հայաստանի ու հատկապես գյուղերի բնակչության համար այս անհաջող լուծման արդյունքում ՀԽՍՀ մաս կազմող Բաշքենդ (հետագայում հայկական անվանումը՝ Արծվաշեն) գյուղը հայտնվում էր Ղազախի գավառում. որոշվեց առանձնացնել մի հողաշերտ` ամառային արոտավայր, որը տարածքային առումով գյուղը կկապեր Դիլիջանի հետ: Սա ամեն դեպքում կարևոր էր հենց Բաշքենդի հայկական բնակչության իրավունքների տեսանկյունից:

Վերջնական արդյունքում ՝ Անդրկովկասյան կենտրոնական գործկոմի նախագահության 1929 թ. փետրվարի 18-ի նիստում որոշվեց հաստատել 1927 թ. հունվարի 11-ի համաձայնությունը և Բաշքենդը կապել ՀԽՍՀ-ի հետ նեղ հողաշերտով:

Ի կատարումն այդ որոշման՝ 1929 թ. ընթացքում Շինիխ-Այրումի անտառային շրջաններում տեղադրվեց սահմանային 45 տեղանշան 40 կմ երկարության վրա:

Պատրաստվել էր նախագիծ` Բաշքենդ գյուղը հարակից տարածքներով ՀԽՍՀ-ին միացնելու համար: Հետազոտվել էր գյուղի և Շինիխ-Այրումի հողօգտագործման դրությունը, տեղում ոումնասիրվել և պլանի մեջ էր ներառվել վիճելի 4.844 հեկտար տարածք:

Կենտգործկոմի որոշմամբ նախատեսվում էր նաև Շինիխ-Այրումի շրջանի հողերից օգտագործման համար մի մաս հատկացնել Բաշքենդ գյուղի բնակիչներին: Սակայն Անդրկենտգործկոմի նախագահության 1929 թ. հուլիսի 20-ի նիստի որոշմամբ, պատճառաբանելով հողերի սակավությունը, մերժվեց յուրաքանչյուր շնչին գոնե 0,75 հեկտար տարածք տրամադրելու առաջարկը: Այդ տարածքները մնացին հետագայում Ադրբեջանի կազմում (առանձին է Արծվաշենի ու գյուղի բնակչության իրավունքների ոտնահարումների պատմությունը):

Ընդ որում, ադրբեջանական իշխանությունները բնակչության իրենց հատվածին հրահրում էին մտացածին բողոքներ գրել ՀԽՍՀ դեմ ու դրանով ավելի էին հրահրում խնդիրներ: Սովորաբար սեպաձև խրվելով Հայաստանի տարածքում, ադրբեջանաբնակ գյուղերը, սովորության համաձայն, հետագայում հայկական գյուղերի հաշվին ընդլայնվելու փորձեր էին սկսում:

1920-ական թվականներին Խորհրդային Հայաստանը կորցրել է տարածքներ ու պատճառներից է եղել այն, որ մարդու իրավունքները, գյուղացիների իրավունքները չեն դրվել որոշումների հիմքում, այդ առումով չի ցուցաբերվել հետևողականություն:

Հաշվի չի առնվել, որ ցանկացած սահմանային վեճի հիմքում պետք է լինի այն, թե ինչ աստիճան է ապահովվում սահմանային բնակչության բնականոն կյանքը: Իհարկե, դա հաշվի չի առել նաև խորհրդային ղեկավարությունը:

ՀՀ ՄԻՊ

 

 

 

 

 
 
 
 
  •