Հերթական սկանդալն է հասունանում
«Իրավունք» թերթը գրում է. «Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, ԵՊՀ-ի ուղիղ կառավարման նպատակով ՀՀ կառավարության կողմից ստեղծված երեք անդամից կազմված խումբը` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, մտադիր են ուրբաթ օրը ԵՊՀ ռեկտորի ժՊ նշանակել ԱԺ յոթերորդ գումարման «Իմ քայլը» խմμակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին:
Ի դեպ, վերջինս տևական ժամանակ զբաղված էր միայն հերքելով, թե չի հավակնում այդ պաշտոնին: Բայց այս անգամ չհաջողվեց նրանից պարզաμանում ստանալ, հեռախոսազանգերին նա համառորեն չի պատասխանում:
Այդուհանդերձ, թե որքանո՞վ է իրատեսական Հ. Հովհաննիսյանի հնարավոր նշանակումը, «Իրավունքը» հետաքրքրվեց ԵՊՀ հանրային կապերի ծառայության գլխավոր մասնագետ, «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանից:
Նախ նշեմ, որ Հովհաննես Հովհաննիսյանի նշանակման մասին լուրեր սկսեցին տարածվել անմիջապես «հեղափոխությունից» հետո, բայց այն ժամանակ իր նշանակումն իրատեսական չէր: Առաջինը, որովհետև կար գործող ռեկտոր, և երկրորդ` նա չուներ դոկտորի կոչում: Եթե չեմ սխալվում, նա դոկտորի կոչում ստացավ 2019 թվականի փետրվարին:
Սակայն, ռեկտորի պաշտոնի համար անհրաժեշտ պայման է լինել ոչ միայն գիտությունների դոկտոր, այլ նաև ունենալ պրոֆեսորի կոչում: Փաստորեն, հիմա նա ունի դոկտորի կոչում, բայց պրոֆեսորի կոչում չունի:
Այսինքն` եթե հանկարծ նշանակվի, այն կլինի ապօրինի և ոչ իրավաչափ: Մինչդեռ իմ տեղեկություններով ևս կառավարական եռյակը ցանկություն է հայտնել հենց նրան տեսնել ռեկտորի ԺՊ-ի պաշտոնում:
Իսկ ի՞նչ տրամադրություններ կան Հոգաբարձուների խորհրդի շրջանում` Հովհաննիսյանի հնարավոր նշանակման վերաբերյալ:
ԵՊՀ-ում Հոգաբարձուների խորհուրդ հիմա ընդհանրապես չկա և դրանով է պայմանավորված կառավարության նախաձեռնած այս քայլը: Կառավարությունը որոշել է ուղիղ կառավարում սահմանել ԵՊՀ-ի վրա, ինչի համար էլ ստեղծվել է եռյակից բաղկացած հատուկ հանձնաժողովը: Կարծում եմ` հետագայում պետք է ձևավորվի նաև Հոգաբարձուների խորհուրդ, բայց սկզբի՞ց կնշանակեն ռեկտոր, հետո` Հոգաբարձուների խորհուրդ, թե՞ հակառակը, ճիշտն ասած, այս իշխանությունից ամեն ինչ սպասելի է:
Փաստորեն, ստացվում է, որ վերոնշյալ նշանակման դեմ զսպող որևէ օղակ բուհում չկա՞:
Նախօրոք զսպել չի լինի, որովհետև այս իշխանության գործելաոճն է փաստի առաջ կանգնեցնելը: Բայց հետագայում այդ նշանակման հետ կապված անձամբ ես պատրաստվում եմ իրավական գործընթաց սկսել և բողոքարկել դատական կարգով»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




















Համաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի Գալյանին
Սեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումը
Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր Կամենդատյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունը
Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը
Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների
Փաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան
Հաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակի...
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հ...
Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը