Ադրբեջանական կողմը փորձում է կամաց-կամաց թուլացնել հայկական ազդեցությունը Ղարաբաղի վրա. Դե Վաալ
Ադրբեջանական կողմը փորձում է կամաց-կամաց թուլացնել հայկական ազդեցությունը Ղարաբաղի վրա, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ղարաբաղյան հարցով առաջատար փորձագետ Թոմաս դե Վաալը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ճնշում գործադրելով Հայաստանի վրա, խրախուսում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կենտրոնանալ Հայաստանի վրա և ավելի քիչ՝ Ղարաբաղի վրա, և այդ ռազմավարությունը, Դե Վաալի կարծիքով, Ալիևին թերևս հաջողվում է։
Թոմաս դե Վաալի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․
«Ազատություն»․ - Այժմ Ալիևը ցանկանում է, որ Փաշինյանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչից հետո, ըստ նրա, Ադրբեջանը կստորագրի խաղաղության պայմանագիր Հայաստանի հետ։ Բայց Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը նշանակում է ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի տարածքի մի մաս, ինչը Փաշինյանը չի կարողանա։ Նա Փաշինյանից պահանջում է մի բան՝ իմանալով, որ դա հնարավոր չէ։ Ո՞րն է այստեղ վերջնանպատակը, ի՞նչի է փորձում հասնել Ալիևը։
Թոմաս դե Վաալ․ - Ենթադրում եմ, որ ադրբեջանական կողմը փորձում է կամաց-կամաց թուլացնել հայկական ազդեցությունը Ղարաբաղի վրա և, ճնշում գործադրելով հենց Հայաստանի վրա, նա խրախուսում է պարոն Փաշինյանին՝ կենտրոնանալ Հայաստանի վրա և ավելի քիչ՝ Ղարաբաղի վրա։ Կարծում եմ, որ այդ ռազմավարությունը թերևս նրան հաջողվում է։ Քանի դեռ Սյունիքի և Գեղարքունիքի հետ կապված խնդիրներ կան, պարոն Փաշինյանն իրականում այնքան էլ չի մտածում Ղարաբաղի մասին։ Չեմ կարծում, որ նա ակնկալում է, որ Հայաստանը կհրաժարվի Ղարաբաղի նկատմամբ պահանջներից, բայց գուցե Հայաստանն ավելի թույլ հավակնություններ ունենա ու սկսի ավելի քիչ խոսել Ղարաբաղի անկախության մասին ու միգուցե ավելի շատ խոսի նրա ինքնավարության և ինքնորոշման մասին։ Միգուցե սա է ռազմավարությունը։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան