Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով
Քաղաքականություն

Հայաստանի դրական ազդակը Թուրքիային. Կառավարությունը մեղմում է թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է Թուրքիայից ներմուծվող արգելված ապրանքների ցանկից հանել այն ապրանքատեսակները, որոնք մի շարք տնտեսվարողների համար հումք են հանդիսանում։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այս փոփոխությունն իրականացվում է հնարավոր բացասական հետևանքների մեղմման նպատակով։

«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը նկատեց՝ այս փոփոխության հիմքում որևէ տնտեսական հաշվարկ ընկած չէ, և այն հերթական պոպուլիստական քայլն է։

«Մեկ տարվա ընթացքում էկոնոմիկայի նախարարը գիշերը չպետք է քներ և նոր շուկաներ բացահայտեր, բիզնեսի հետ երկխոսության գնար և բիզնեսին առաջարկներ ներկայացներ։ Ստացվում է՝ իրենց տնային աշխատանքները չեն կատարել, շարունակել են բիզնեսին, քաղաքացուն, պետությանը վնաս տալ և հիմա պոպուլիզմ են անում, թե բացասական հետևանքները մեղմելու համար թույլատրում ենք։ Վստահեցնում եմ՝ իրենց արած քայլերի տակ որևէ տնտեսական հաշվարկ չկա»,-նշեց Նաիրի Սարգսյանը։

Վերջինս նշում է՝ եթե զուտ հայրենասիրական տեսանկյունից դիտարկենք, ապա մենք 30 տարի պետք է թուրքի հետ առևտուր չանեինք, բայց, քանի որ 90-ականներից նման արգելք չի եղել, հիմա էլ չպետք է լիներ։

Հայաստանի ընդհանուր ներմուծումների մեջ Թուրքիայից ներմուծման տեսակարար կշիռը կազմում է 268 մլն դոլար, որը մոտավորապես մեր ներմուծումների 5 տոկոսն է։

Նաիրի Սարգսյանի խոսքով, երբ երկիրը տոտալ արգելք է սահմանում որևէ ապրանքատեսակի ներմուծման կամ արտահանման վրա, ապա նախ պետք է գնահատվի այդ ներմուծումների և արտահանումների տնտեսական էֆեկտը.

«Այսինքն ինչ է ներմուծվում, ինչ է արտադրվում, վաճառվում, քանի բիզնես է դրա հույսին աշխատում, քանի աշխատակից է այդ բիզնեսից աշխատավայր ստանում, ինչքան հարկ է գեներացվում պետբյուջե։ Այս հաշվարկները պետք է կատարվեին ու այլընտրանք փնտրեին, այնուհետև բիզնեսի հետ երկխոսության գային և նոր որոշում կայացնեին։ Մեր դեպքում որևէ բիզնեսի հետ քննարկում տեղի չունեցավ։ Միանգամից արգելափակեցին»,-նշեց Նաիրի Սարգսյանը։

Նրա խոսքով Թուրքիայից ներկրողները շարունակեցին ներկրել նույն ծավալով, բայց արդեն Ռուսաստանի կամ Վրաստանի միջոցով։ Այսինքն` նույն ապրանքը տնտեսվարողն ավելի թանկ գնով էր ձեռք բերում, հետևաբար սպառողին էլ ավելի թանկացած վիճակում էր հասնում։

Բացի այդ թշնամի երկրից ներմուծման դեպքում վերահսկողությունը, մաքսային հսկողությունն այլ կերպ պետք է լինի, քան երրորդ երկրից ներմուծման դեպքում։

«Թուրքիան թշնամական երկիր չէ Վրաստանի համար։ Այսինքն` Վրաստանը կարող է պատշաճ հսկողություն չիրականացնել։ Նույն տրամաբանությամբ Վրաստանը թշնամական չէ Հայաստանի համար և այնտեղից ներմուծվող ապրանքի վրա կարող է պատշաճ հսկողություն չիրականացնել, հետևաբար մենք բաց ենք թողնում Թուրքիայից ներմուծվող ապրանքի վրա պատշաճ վերահսկողություն իրականացնելը, ինչը չգիտենք, թե ինչ հետևանքներ է թողնում»,-ասաց Նաիրի Սարգսյանը։

Դիտարկմանը՝ հնարավո՞ր է արդյոք այսկերպ Հայաստանի կողմից դրական ազդակներ են ուղղվում՝ ի պատասխան Թուրքիայից եկող դրական ազդակների, Նաիրի Սարգսյանը նկատեց՝ չի բացառվում, քանի որ այս արարքն ամբողջությամբ քաղաքական ենթատեքստ ունի։

«Սովորաբար տնտեսությանն ուղղված քայլերն իրականացնում են հաշվարկների հիման վրա։ Ընդ որում` այդ քաղաքականությանը գնում են այն դեպքում, երբ դրանից շահում է տվյալ երկիրը, ժողովուրդն ու բիզնեսը, իսկ մեր դեպքում այս երեքն էլ չեն շահում։ Ավելի լավ կլիներ երկրին, քաղաքացիներին ու բիզնեսին չվնասելու համար ևս մեկ տարի թուրքի հետ առևտուր անեին, զուգահեռ նոր շուկաներ որոնեին, որից հետո նոր կարողանային փոխարինել թուրքական ապրանքները»,-նշեց Նաիրի Սարգսյանը։

Վերջինս ընդգծեց՝ ավելի խելամիտ կգտնվեինք, եթե Թուրքիայից ներկրվող ապրանքը տեղական արտադրանքով փոխարինելու քաղաքականություն մշակեինք։ Նաիրի Սարգսյանը գտնում է, որ մեկ տարին ոչ թե բավարար, այլ ահռելի ժամկետ էր, որ էկոնոմիկայի նախարարությունը մյուս տնտեսական բլոկների հետ կարողանար այդ քաղաքականությունը մշակել։