Մենք Երևան կվերադառնանք ոչ թե տանկերով, այլ ոտքով, մեքենաներով և ինքնաթիռներով. Ալիև
«Իմ հայտարարություններում դուք երբեք չեք գտնի տարածքային պահանջների նշաններ: Այն, ինչ ես նկատի ունեի, պատմական ճշմարտություն է: Պատմական փաստն այն է, որ 1920-ին խորհրդային կառավարությունը որոշեց պոկել Ադրբեջանի անբաժանելի մասը` Զանգեզուրը և միացնել այն Հայաստանին: Եվ այս որոշումը կատարվեց: Դա տեղի ունեցավ 1920 թվականին` 101 տարի առաջ: Երբ ես խոսում էի մեր պատմական հողերի մասին, ես չէի խոսում տարածքային պահանջների մասին: Իմ ելույթներից որևէ մեկում դրան չեք հանդիպի»,- այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «France 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով տարածքային պահանջների մասին հարցին, մասնավորապես ՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանի վերաբերյալ:
«Մենք պետք է իմանանք մեր պատմությունը: Մատաղ սերունդը պետք է իմանա մեր հին պատմությունը, թե որ տարածքներում ենք ապրել և ինչպես պետք է վերադառնանք այնտեղ: Համոզված եմ, որ կվերադառնանք այնտեղ: Ես արդեն ասել եմ, որ մենք այնտեղ չենք գնա տանկերով, այլ ոտքով, մեքենաներով և ինքնաթիռներով:
Ինչո՞ւ չպետք է վերադառնանք այնտեղ, եթե խաղաղության պայմանագիր ձեռք բերվի իրավիճակի կարգավորումից հետո: Սա մեր օրինական իրավունքն է: Բայց պատասխանելով ձեր հարցին՝ ես պետք է հանդիսատեսի ուշադրությունը հրավիրեմ այն փաստի վրա, որ Հայաստանը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ:
Նրանք դեռ պնդում են, որ Լեռնային Ղարաբաղը մեզ չի պատկանում: Նրանք դեռ հավատում են, որ այն պատկանում է Հայաստանին, կամ «անկախ» կառույց է: Ադրբեջանի քաղաքական ու աշխարհագրական քարտեզի վրա չկա Լեռնային Ղարաբաղ անունով միավոր: Չկա նման կառույց: Այսպիսով, Հայաստանն առաջին հերթին պետք է հրաժարվի Ադրբեջանին տարածքային պահանջներից և իրեն լավ պահի: Եվ մենք համարժեք վերաբերմունք կցուցաբերենք», - ասել է Ալիևը:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան