Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Հայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱտոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՏիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանԴեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՌուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինԻշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Նվերներ՝ մանկապարտեզների սաներին, սպորտային խաղեր՝ աշխատակիցներին․ նոր նախաձեռնություններ ԶՊՄԿ-ում
Քաղաքականություն

Երևանում մեկնարկեց ԱՊՀ երկրների զբոսաշրջության խորհրդի հերթական նիստը

Երևանում իր աշխատանքն է սկսել ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության խորհրդի հերթական նիստը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արթուր Խաչատրյանը նիստի բացմանը ողջունելով հյուրերին՝ ընդգծել է, որ ԱՊՀ երկրներին միավորող ընդհանուր պատմությունը, մշակույթը, արժեքները և ավանդույթները կարող են նպաստել համատեղ զբոսաշրջային արտադրանքի զարգացմանը և զբոսաշրջային հոսքերի ավելացմանը երկրների միջև։

Հայ պաշտոնյայի գնահատմամբ՝ առկա պատմամշակութային և տնտեսական կապերի հիման վրա ընդհանուր զբոսաշրջային տարածություն ձևավորելու անհրաժեշտությունը գնալով աճում է:

«Զբոսաշրջության կոմիտեն աշխատում է բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը՝ իբրև զբոսաշրջային գրավիչ կենտրոնի: Հայաստանում զարգացած է լեռնային, ձմեռային և էքստրեմալ տուրիզմը: Աշխատանքներ են իրականացվում գինու, փառատոնային, կրոնական, մարզական, առողջարանային, քաղաքային և էկոտուրիզմը զարգացնելու ուղղությամբ: Հյուրընկալությունը, հարմարավետությունը, լավ տպավորությունները, անվտանգությունը, պատմամշակութային արժեքները և բազմազանությունը հիմնական նախադրյալներն են Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար: Միևնույն ժամանակ, աճում է ընդհանուր զբոսաշրջային տարածություն ձևավորելու անհրաժեշտությունը եղած պատմամշակութային և տնտեսական կապերի հիման վրա: Մեր պետությունների իշխանությունները կարող են դրական ազդեցություն ունենալ ինտեգրացիոն գործընթացների ինտենսիվացման վրա: Զբոսաշրջության զարգացումը ԱՊՀ երկրների միջև շատ արդիական է ու կարևոր, քանի որ դա մեր ժողովուրդների միջև միջմշակութային երկխոսության զարգացման և բարեկամության ամրապնդման ամենաարդյունավետ միջոցն է»,- նշեց Արթուր Խաչատրյանը՝ շնորհակալություն հայտնելով ԱՊՀ գործադիր խորհրդին փոխգործակցության ամրապնդմանն ուղղված ջանքերի համար:

ԱՊՀ գործադիր խորհրդի փոխնախագահ Բեկետժան Ժումախանովը՝ նկատելով, որ սա խորհրդի առաջին հանդիպումն է երկարատև հեռավար շփումներից հետո, շեշտեց, որ, չնայած կորոնավիրուսի համավարակի առաջացրած բոլոր բարդություններին և խոչընդոտներին, գործադիր խորհրդի ակտիվ գործունեությունը մի շարք կարևոր նախաձեռնություններ է ներառել ԱՊՀ օրակարգում, որոնք հաջողությամբ իրագործվել են:

«Վերջին տարիներին Գործադիր խորհուրդը նշանակալի աշխատանք է իրականացրել նոր երկարաժամկետ փաստաթղթերի ձևավորման ուղղությամբ: Այսպես, ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների խորհրդի նախաձեռնությամբ 2020 թ. մայիսին հաստատվել է ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության զարգացման ռազմավարությունը զբոսաշրջության ոլորտում 2021-2030 թթ.: Ուրախալի է, որ Խորհուրդը հոբելյանական տարեդարձին՝ ԱՊՀ ձևավորման 30-ամյակին մոտեցել է աշխատանքի այսպիսի տպավորիչ արդյունքներով», - արձանագրեց Բեկետժան Ժումախանովը:

ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի կազմում ընդգրկված պետությունների՝ Բելառուսի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի զբոսաշրջության լիազոր մարմինների, ինչպես նաև ԱՊՀ գործադիր ու զբոսաշրջության խորհուրդների ներկայացուցիչները։

Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ անդամ պետությունների միջազգային զբոսաշրջային համագործակցության ռազմավարության նախագծին, զբոսաշրջության ոլորտում պետական և մասնավոր հատվածի գործընկերության զարգացմանը, տրանսպորտի ոլորտում համագործակցությանը վերաբերող և այլ հարցեր։ Նաև անցկացվել են հիբրիդային ձևաչափով քննարկումներ ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության ոլորտի պետական հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նիստը Հայաստանում անցկացնելու մասին որոշումը ընդունվել է 2019 թվականին՝ ԱՊՀ մասնակից պետությունների զբոսաշրջության խորհրդի նիստի շրջանակում: 2020 թվականին կայացած Խորհրդի հերթական նիստի ընթացքում Խորհրդի ղեկավարումը փոխանցվել է Հայաստանին: